Ընկուզախաղեր

Երեխաների սիրված խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը:
Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից,
ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու,
ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած
ընկույզները նրանն են:
Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ
գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են
վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ
մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի
կատարվում փոքրերի կողմից:)
Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:
Թելից կախված ընկույզը մոտեցնել խաղացողներից մեկի բերանի մոտ
այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր
դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ
շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև
ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:
Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել
այնքան, որ մնա մեկ թզաչափ: Խաղացողները փորձում են տարուբերելով
իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ
բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:
Խաղացողներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված
ընկույզ է (թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են
շրջանաձև, իրար բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում
անկանոն թափահարել այնքան, մինչև թելերը խառնվեն իրար:
Ստացվում է շրխկան – չարխափան:
Խաղացողները, ձեռքերին մեկական Չարխափան բռնած, կանգնում են
ուղիղ գծով: Խաղավարը իր չարխափանով անցնում է խաղացողների
մոտով և ռիթմիկ շրխկացնում: Խաղացողները կարող են կրկնել նույն
ռիթմը կամ՝ շրխկացնել իրենց ռիթմիկ պատկերը: Շրխկոցով իրար
բարևում են, հարցեր տալից և շրխկան պատասխան ստանում: Խաղը
հետաքրքիր է միայն այն ժամանակ, երբ խաղավարը գիտի խաղալու
ստեղծական «կանոններ», ունի վառ երևակայություն:
Որպես շրխկան, Չարխափանը կարող է ռիթմիկ շրխկոցով նվագակցել
ունկնդրվող երաժշտությանը, կատարվող երգին, բանաստեղծությանը:
Այն կարող է հանդես գալ ինչպես առանձին, այնպես էլ մյուս՝
հարվածային, շրխկան, չխկչխկան նվագարանների հետ:
Խաղացողների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն
ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում,
քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները, ապա իրենց համար
անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի
հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար
պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան
այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է
խանգարողը. «Որ քո անուշադրությունը Չարխափանը չքացնի»: Շատ
կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *