Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Պառավը հաջորդ կանգառում իջավ, որպեսզի գնա և գտնի Ջեկոյին։ Կանգառում կանգնած մտածում էր թե, որ կողմ գնա։ Եվ նա հանկարծ տեսավ դեպի իրեն վազող Ջեկոյին։ Խեղճ շունը մի ամբողջ կանգառ վազել էր վագոն ետևից։
2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Այս իրավիճակում երկուսն էլ մեղավոր են։ Պառավը, որ առանց հարցնելու շուն էր բերել վագոն, իսկ կոնդուկտորը, որ կարող էր մարդկային վերաբերմունք արտահայտել և շնիկին դուրս չգցեր։
3․ Նկարագրեք Ջեկոյին:
Ջեկոն փոքրիկ ճերմակ շնիկ էր, որը ուներ կապույտ ժապավենից բանտ։
4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին

 Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. –

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
Կատարեցի – 1-ին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Բացեց – 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Ծածկեց-3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Նստեց – 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Խփեց – 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Զարկեց -3 – րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Լսեց – 3 – րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Սաստեց – 3 – րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ։
Նայեցին – 3 – րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ։
Հավաքվեցին – 3 – րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *