Երկարագուլպա Պիպին

Գլուխ 2 մաս 1
Անիկան ու Թոմին առավոտյան վաղ արթնացան լվացվեցին, հագան շորերը և արագ վազեցին խոհանոց։ Նրանք մայրիկից պահանջեցին շոկոլադե ըմպելիքը։ Մայրիկը զարմացավ որ սպասածից մի ամբողջ ժամ շուտ են եկել։ Դուք շտապում եք երեխաներ, -ասաց մայրիկը։ Գնում ենք կողքի տան ծիծաղելի աղջկա մոտ։ Այդ ընթացքում Պիպին թխվածք էր թխում։ Նա մի մեծ խմորագունդ էր սարքել ու հենց խոհանոցի հատակի վրա էլ գրտնակում էր։ Նրան օգնում էր կապիկը։ Ճիշտ այդ ժամին զանգը տվեցին և Պիպին վազեց, որ բացի դուռը։ Նա ոտքից գլուխ ալյուր էր և այնպես բարևեց, որ երեխաները նույնպես ալյուրոտվեցին։ Երեխաները ներս մտան նստեցին արկղին և սպասում էին Պիպիին։ Երեխաները հարցրեցին թե ինչ են անելու։ Պիպին ասաց, որ ինքը բանփնտրիչ է, իսկ այդ դեպքում երբեք ազատ վարկյան չի ունենում։ Դա ինչ է, զարմացած հարցրեցին երեխաները։ Դա մի մարդ է, որ իրերը կարգի է բերում էլի։ Դրանք կարող են լինել տարբեր բաներ՝ ոսկի սալիկ, ջայլամի փետուր, սատկած առնետներ և այլն։ Երեխաներին այդ միտքը դուր եկավ, և նրանք մտածեցին, որ նույնպես կարող են բանփնտրիչ լինել։ Երեք բանփնտրիչներով ճամփա ընկան։ Նրանք կարծում էին, որ լավագույնը մոտակա տների շուրջը փնտրելն է։ Չնայած շատ հնարավոր էր, որ անտառի խորքում էլ որրևէ բան գտնվի։ Նրանք փնտրում էին և հանկարծ Պիպին մի սարսափազդու ճիչ արձակեց։ Պահածոյի մի հին ժանգոտած տուփ էր գտել։ Տուփեր հաճախ չեն հանդիպում։ Պիպին տարբեր բաներ մտածեց, որ այդ տուփի հետ կանի։ Իսկ երեխաները լսում և զարմանում են։ Ի վերջո տուփը դրեց գլխին սկսեց վեզել և ցած ընկավ։ Հետո Պիպին տարբեր բաներ գտավ և ասաց, որ իր օրն այսօր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *