Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ընտանիԱրարատ
շոգօձ
հովգյուղ
ասֆալտապատտուն
ծուռումուռբնակիչ
տաքկին
կավեմայրիկ
ուրախգարուն
ազնիվորդի
սողուներեխա

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Օձը թունավորում է կաթը, որովհետև տղան գողացել էր նրա ձվերը։
Օձը կաթը թափում է, որովհետև տղան վերդառձնում է իր ձվերը։ Նա կաթը թափում է, որովհետև այն թույնված էր։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև ամեն մայրը իր զավակի համար ամեն ինչ կանի։

—  Դե, արի վերցրու, խմի՛ր, — գոռացի ես:

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած նայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Բայց շուտով հրաշքը պարզվեց, մեր ագահ կատուն այդ ժամանակ լակում էր թափված կաթը: Լակեց, լակեց, առաջ կաթոտ գետիկը լիզեց, հետո իր շրթունքները ու վեր ընկավ ուռավ, ոտները գցեց ու սատկեց: Մի տես ի՞նչ բախտ եմ ունեցել, որ երեխան էդ օրը ժամանակին չէր կերել… Պարզվեց էս բարի լույսի պես, որ օձը վրեժը հանելու համար թույն է թափել կաթի մեջ…

Բայց դե ես օձին չեմ մեղադրում. ամեն մոր համար իր զավակներից թանկ բան չկա աշխարհքիս երեսին: Ու էդ գյուրզա մերը, որ արդեն զրկվել էր իր ձվերից, որոնց մեջ իր ապագա զավակներն էին, ինձ էլ էր ուզում զրկել իմ զավակից, որ սիրտը հովացնի:



6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Պատմվածքը սովորեցնում է լինել բարի, սիրել միմյանց և չխաբել մարդկանց կամ կենդանիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *