Մաթիլդա

Դագանակը

Դասամիջոցին օրիորդ Մեղրանուշը անհամբեր ուղղվեց դեպի տնօրենի սենյակ։
Ոգևորված էր, որովհետև հանդիպել էր մի հրաշք աղջկա և որի մասին պետք է խոսեր տնօրենի հետ։ Չնայած, որ նրանից վախենում էր, բայց այս դեպքը եզակի էր։
Տիկին Դագանակը զորեղ կին էր։ Ժամանակին հայտնի մարմնամարզիկ էր։
Նրա տեսքը ահավոր էր։ Միշտ դարչնագույն տարօրինակ հագուստ էր հագնում։ Կարծես որսորդ լիներ, ո՛չ թե դպրոցի տնօրեն։
Երբ օրոիորդը ներս մտավ, տիկին Դագանակին տեսավ նստած խոժոռ դեմքով։ Տիկինը հարցրեց ի՞նչ է պատահել։ Օրիորդ Մեղրանուշը ասաց, որ մի աղջիկ կա՝ Մաթիլդա Որդնտակը։ Տիկին Դագանակը ասաց, որ գիտի նրա հորը, որը շատ լավ մարդ է և նրանից դեռ երեկ մեքենա է գնել, և շատ գոհ է։ Պարոն Որդնտակը ինչ զգուշացրեց, որ իր աղջիկը շատ չար է, կրակ ու պատիժ է և պետք է զգույշ լինենք։ Օրիորդ Մեղրանուշը, զարմացավ և ասաց, որ հակառակը, նա շատ խելացի է։ Դպրոցում միջադեպ է գրանցվել և հաստատ նրա մատը խառն է։ Աղջիկները տղաներից ավելի չար են։ Օրիորդ Մեղրանուշը փորձում էր պաշտպանել աղջկան, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Նույնիսկ դասարանում տեղի ունեցածը, չհամոզեց նրան։ Տիկին Դագանակը ասաց, որ հայրը ավելի լավ գիտի իր աղջկան քան մենք։ Օրիորդ Մեղրանուշը, այս աժդահա, հաստավիզ հսկայի առջև կանգնած չգիտեր ինչ աներ։ Նա հասկացավ, որ անիմաստ է վիճել նրա հետ և դուրս եկավ սենյակից։ Ուսուցչուհին մտածեց, որ սա այսպես թողնել չի կարելի և պետք է այս երեխայի համար մի բան մտածել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *