December 19

Առաջին ուսումնական շրջանի կենսաբանություն հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
Հոկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
Նոյեմբեր ամսվա Կենսաբանության ամփոփում
Դեկտեմբեր ամսվա ամփոփում կենսաբանությունից
Դեկտեմբեր ամսվա ամփոփում կենսաբանությունից

December 19

Դեկտեմբեր ամսվա ամփոփում կենսաբանությունից

1.Ծաղկավոր բույսերի բազմացում։
Ծաղկավոր բույսերը բազմանում են անսեռ ճանապարհով և սեռական եղանակով:

2. Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։
Փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա:

3. Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը։
Փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Դա տեղի է ունենում քամու կամ միջատների օգնությամբ։

4. Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը
Ավտոտրոֆ օրգանիզմները իրենց անհրաժեշտ սնունդը չեն ուտում, այլ պատրաստում են իրենց բջջիջներում ֆոտոսինթեզ կոչվող գործընթացում։
Քլորոֆիլի միջոցով բույսը կլանում է արևի լույսը, ջուր և ածխաթթու գազ, որոնցից լույսի էներգիայով առաջանում է գլյուկոզա և արտազատվում է թթվածին։

5. Ֆոտոսինթեզի մթնային և լուսային փուլ։
Ֆոտոսինթեզը ունի երկու հիմնական փուլ լուսային և մթնային։ Լուսային փուլը տեղի է ունենում միայն լույսի պայմաններում, իսկ մթնային փուլը կարող է ընթանալ թե լույսի առկայությամբ, թե դրա բացակայության դեպքում։

6. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին և ներքին կառուցվածք
Հողաթափիկ ինֆուզորիան միաբջիջ օրգանիզմ է խիտ արտաքին շերտով ու թարթիչներով շարժման համար, իսկ ներսում ունի միջուկներ, վակուոլներ և պաշտպանական շշիկներ։

7. Ինչպես են բազմանում հողաթապիկ ինֆուզորիան։
Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում են անսեռ և սեռական եղանակով:

8. Դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
Ծաղկավոր  բույսերի բազմացում․

9. Առաջին ուսումնական շրջանի կենսաբանություն հաշվետվություն։
Առաջին ուսումնական շրջանի կենսաբանություն հաշվետվություն

December 18

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.

Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, ամենատպավորիչ թեմաները:
Այս ամսվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք հին Հռոմը և նրա պետական կառուցվածքը։ Սովորել ենք, թե ինչ է սենատը և ինչ դեր ուներ Հռոմի կառավարությունում, ինչպես նաև մագիստրատուրայի նշանակությունը։ Ծանոթացել ենք պատրիկների ու պլեբեյների դասակարգերին և նրանց միջև տարբերություններին, ինչը շատ հետաքրքիր էր, քանի որ ցույց էր տալիս Հռոմի հասարակական կյանքի առանձնահատկությունները։ Մեր ուշադրության կենտրոնում էր նաև Հռոմի զորավարժությունները և նրա ազդեցությունը քաղաքակրթության վրա։

Բացի Հռոմից, ուսումնասիրել ենք Երվանդական Հայաստանի կազմավորումը և զարգացման պատմությունը։ Սովորել ենք Տիգրան Երվանդյանի գործունեության և նրա դերի մասին հայկական պետականության կայացման գործում։ Ծանոթացել ենք Պարույր Սկայորդունու բարեփոխումներին, որոնք նպաստեցին երկրի կառավարման արդյունավետությանը։

Այս ամսվա ընթացքում անդրադարձել ենք նաև Աքեմենյան Պարսկաստանին։ Սովորել ենք Դարեհ արքայի ու նրա բարեփոխումների մասին, որոնք նպաստեցին կայսրության կառավարման և տարածքի զարգացմանը։ Այս թեմաները ինձ համար ամենատարրական և հետաքրքիր էին, քանի որ թույլ տվեցին համեմատել տարբեր մշակույթների պետական կառավարման համակարգերը և դրանց ազդեցությունը պատմության ընթացքի վրա։

Գնահատել աշխատանքը -0-10 սանդղակի շրջանակում
8/10

December 18

Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:

Հի Հռոմ, էջ63-66-պատմել/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։

Գրավոր պատասխանել

Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Գտնվում է Եվրոպայի հարավում, շրջապատված Միջերկրական ծովով, ունի մեղմ, տաք կլիմա։
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի կողմից։
Հռոմը հիմնվել է Ք.ա. VIII դարում, Տիբր գետի մոտ, լատինների կողմից։

Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Հռոմը հիմնադրել է Հռոմուլոսը Ք.ա. 753 թ․։

Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
Լատիններ, սաբիններ, էտրուսկներ։

Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:
Քննարկում և ընդունում էր օրենքներ, ընտրում պաշտոնյաներին։
Ի՞նչ էր սենատը:
Ծերակույտների խորհուրդ էր, ղեկավարում էր պետությունը։

Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
Պատրիկները ազնվականներ էին, պլեբեյները հասարակ ժողովուրդ։

Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Չէին կարող զբաղեցնել պետական պաշտոններ, մասնակցել կառավարմանը։

Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
Մագիստրատուրան գործադիր իշխանությունն էր, դիկտատորը արտակարգ լիազորություններով ղեկավար։

Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
Միջերկրական ծովի նկատմամբ գերիշխանությունը։

Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
Հաննիբալը։

Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։
Հռոմը նվաճել է Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան երկիրը, Փոքր Ասիան, Ասորիկը, Փյունիկյան երկիրը։
Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա։
Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում

Առաջադրանք 2

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/

Գրավոր պատասխանել

Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Զորավարներն ու հարուստ ազնվականները։
Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
Ք.ա. 60 թ․ — Հուլիոս Կեսարը, Պոմպեոս Մագնոսը, Մարկոս Կրասոսը։

Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
Ք.ա. 49 թ․
Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Վախենում էին նրա միանձնյա իշխանությունից։

Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
Ք.ա. 43 թ․
Ո՞վ էր Օկտավիանոսը։ Ի՞նչ է նշանակում Օգոստոս։
Օկտավիանոսը Կեսարի որդեգրած որդին էր։
Օգոստոս – վեհ, սրբացված, տիտղոս։
Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։
Կենտրոնացրեց իշխանությունը, պահեց հանրապետական ձևը։
Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:
Պրինցիպատ։

Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
Պրովինցիան Հռոմի կողմից նվաճված և կառավարվող նահանգն էր։
Ի՞նչ քաղաքականություն էին վարում հռոմեացիները պրովինցիաներում։
Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:

Ովքե՞ր էին ստրուկները:
Իրավունքներից զուրկ մարդիկ, որոնք պատկանում էին մարդկանց։
Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում հարուստ հռոմեացիները։
Հույները ավելի կրթված էին, գիտեին տարբեր լեզուներ։
Ովքե՞ր էին գլադիատորները։
Ստրուկներ կամ գերիներ, որոնք միմյանց դեմ կռվում էին։

Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Դիոկղետիանոսը հռոմեական կայսր էր, որը հաստատեց բացարձակ միապետություն դոմինատը։

Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:
Կոստանդիանոս Մեծի օրոք, 330 թ․։
Քարտեզի վրա գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում

Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն:
Մեծ տարածքների, տնտեսական և ռազմական խնդիրների պատճառով։
Երկու մասի Արևմտյան և Արևելյան։
Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
476 թ․։

Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
Հունական մշակույթը։

Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:

Հռոմեական ԱնունՀունական ՀամարժեքԳործառույթը/Տիրույթը
ՅուպիտերԶևսԳերագույն աստված, երկնքի, ամպրոպի և լույսի տիրակալ
ՅունոնաՀերաԳերագույն աստվածուհի, Յուպիտերի կինը, ամուսնության և ընտանիքի հովանավոր
ՆեպտունՊոսեյդոնԾովերի, երկրաշարժերի և ձիերի աստված
ՎեստաՀեստիաԿրակի և օջախի աստվածուհի
ՄարսԱրեսՊատերազմի աստված
ՎեներաԱֆրոդիտեՍիրո, գեղեցկության և պտղաբերության աստվածուհի
ԱպոլլոնԱպոլլոնԱրևի, լույսի, երաժշտության, պոեզիայի և բժշկության աստված
ԴիանաԱրտեմիսԼուսնի, որսորդության և բնության աստվածուհի
ՄիներվաԱթենասԻմաստության, արհեստների և արդար պատերազմի աստվածուհի
ՑերերաԴեմետրաՀողագործության և բերրիության աստվածուհի
ՄերկուրիՀերմեսԱստվածների սուրհանդակ, առևտրի և ճանապարհորդների հովանավոր
ՎուլկանոսՀեփեստոսՀրդեհի և դարբնության աստված
ՊլուտոնՀադեսՍտորգետնյա թագավորության (Մեռյալների աշխարհի) տիրակալ

Ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը:
Ք. ա. I դարում։
Ո՞ր թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:
313 թ․։
Վերհիշե՛ք, թե որ երկրում է քրիստոնեությունը աշխարհում առաջինը հռչակվել պետական կրոն:
Հայաստանում՝ 301 թ․։
Ո՞ր խոշոր քաղաքներում են ստեղծվել եպիսկոպոսություններ։
Հռոմում, Կոստանդնուպոլիսում, Ալեքսանդրիայում, Անտիոքում։

Առաջադրանք 3

Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/

Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների
կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։

Գրավոր պատասխանել հարցերին

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը:
Պլեբեյները ունեցան քաղաքացիական իրավունքներ, կարողացան զբաղեցնել պետական պաշտոնները։
2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը:
3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը:

Կեսար – զորավար, տարածքներ նվաճեց, սպանվեց 44թ։
Օկտավիանոս – Կեսարի որդեգիր, առաջին կայսր, հաստատեց կայսրություն, խաղաղություն ապահովեց։
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝
1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ,
Հայոց արքաներից Հռոմի դեմ պատերազմածներն են՝ Թիգրան Մեծ և Միտրիդատ Եւպատոր:
2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին:
Հայաստանի մասին գրել են Կեսար, Պլուտարք, Տակիտոս, Կասիոս Դիո, Ստրաբոն:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։
Օգտագործվում են՝ քաղաքական օրենքներ ու կառավարման սկզբունքներ, գիտական ճարտարագիտություն ու ճանապարհներ, մշակութային գրականություն ու արվեստ:
2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:
Հունաստան – գիտություն ու արվեստ մտավոր, մարդու ուսումնասիրություն։
Հռոմ – գիտություն ու արվեստ գործնական, կյանքը հեշտացնելու համար։
Նշանակություն – երկուսն էլ ազդեցին մշակույթին ու տեխնիկային:

ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ /էջ77—79/  15-20 նախադասությամբ ամփոփիր, ինչը ամենաշատաը տպավորվեց առաջին բաժինն ուսումնասիրելիս:

December 18

 Ծաղկավոր  բույսերի բազմացում․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը
    Ծաղկավոր բույսերը բազմանում են սեռական և անսեռական ճանապարհով։
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    Սպի, փոշանոթ, ծաղկեպսակ, բաժակաթերթիկ, ծաղկակոթ, սերմնարան, վարսանդ, առէջ, առէջաթել, սռնակ, ծաղկաթերթ։
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը։
    Խաչաձև փոշոտում  փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Դա տեղի է ունենում երբ միջատները նեկտար են հավաքում։
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը։
    Ինքնափոշոտում փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: 
December 18

Երկրաչափության ինքնաստուգում

Թեստային առաջադրանք

Երկրաչափություն

Անուն –Եվա․

Ազգանուն –Գասպարյան․

1․ (1 միավոր) Գծեք a ուղիղ և դրա վրա նշեք A և B կետերը: a ուղղի վրա նշեք C կետն այնպես, որ այն գտնվի A և B կետերի միջև: 

2. (1 միավոր) Ճի՞շտ է պնդումը, որ հազար հատ հատվածից կարելի է կազմել հատված: 
Այո եթե դրանք լինեն մեկ ուղղի վրա։

3. (1 միավոր) A, B և C կետերը միևնույն ուղղի վրա են, ընդ որում՝ C կետը A և B կետերի միջև է: Համեմատեք AC և AB հատվածները: 
AB>AC
Քանի որ, C կետն միջնակետն է․

4. (1 միավոր) K կետը AB հատվածի կետ է, ընդ որում՝ AK:KB 4:3: = Գտեք AK հատվածի երկարությունը, եթե AB 28 = սմ
AK + KB = AB
4+3 = 7
28 : 7 = 4 սմ
AK = 4 = 4 × 4 = 16 սմ
AK = 16 սմ

5․ Գծեք a և b ուղիղներ, որոնք հատվում են C կետում: Նշեք A կետն այնպես, որ այն պատկանի a ուղղին և չպատկանի b ուղղին: 

6. (1 միավոր) Երկու հատված ունեն միայն մեկ ընդհանուր ներքին կետ: Ի՞նչ կարելի է ասել այդ հատվածներն ընդգրկող ուղիղների մասին: 

Ուղիղները հատվում են։

7 . (1 միավոր ) BD ճառագայթը ABC անկյան կիսորդն է: Համեմա տեք DBC և ABC անկյունները: 
<ABC=<DBC

8. (1 միավոր) M կետը CD հատվածի կետ է: Գտեք MD հատվածի երկարությունը, եթե CM:MD 2:3 = , CD 30 = սմ: 
2+3=5 մաս
30:5=6 սմ
3 . 6 = 18սմ

9. (1 միավոր) BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 23 o -ով փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե  ∠ABC= 155o
155o – 23o = 132o
132o : 2 = 66o
<ABD = 66o + 23o = 89o

10. (1,5 միավոր) Երկու ուղիղների հատմամբ առաջացած հակադիր անկյունների գումարը 180 o է: Ապացուցեք, որ այդ ուղիղներն ուղղահայաց են:
Նրանք ուղղահայաց են, քանի որ, հակադիր անկյունները հավասար են, ապա դրանցից յուրաքանչյուրը կլինի 180/2 = 90o հետևաբար ուղուները ուղղահայաց են։

1)

December 17

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախութ

յունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի’ր:

Թախանձել – աղաչել, խնդրել։
Սանձել – հնազանդվել։
Նշմարել – տեսենլ, նայել։

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։
Բարդ – անծայրածիր, ձյունաճերմակ, Աստվածակերտ, լուսափայլ, մանրաշարժ։
Ածանցավոր – անտես, անիմանալի, պատրաստակամություն, անվնաս, հարգալից, տարբերվող, անստեղծ, աննախադեպ։

3.Պատմվածքից դուրս գրիր դարձվածքներ։
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
4.Խորհուրդ դուր փաթիլին։
Ես խորհուրդ կտամ նրան, որ միշտ չէ, որ ամեն ինչը մեր ցանկացածովա լինելու։

December 16

Գիտելիքների ստուգման առաջադրանքներ

էջ 17.

Տարբերակ 1.

Վարժ․ 1. Պատ․ 3 – մեխանիկական շարժում։
Վարժ․ 2. Պատ 1. – մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է

հավասար ճանապարհներ։ …
Վարժ. 3. Պատ․ 3. – վագոնում նստած մյուս ուղևորները:
Վարժ․ 4. Պատ․ 1. – անհավասարաչափ շարժում։

էջ․ 18.

Տարբերակ 2.
Վարժ․ 1. Պատ․2 – հետագիծ
Վարժ․ 2. Պատ 2. հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշակի ժամանակամիջոցում.
Վարժ. 3. Պատ․ 3. վագոնում նստած ուղևորի.
Վարժ․ 4. Պատ․ 4. երկրի շարժումը իր առանցքի շուրջը.

Տարբերակ 3.
Վարժ․ 1. Պատ1․ – անցած ճանապարհ․
Վարժ․ 2. Պատ 2. մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ․
Վարժ. 3. Պատ 1. ոտնակները իրենց պտտման ընթացքում.
Վարժ․ 4. Պատ 1. անհավասարաչափ շարժում.

Տարբերակ 4.
Վարժ․ 1. Պատ 2. – հավասարաչափ շարժում։
Վարժ․ 2. Պատ 3. – հետագիծ.
Վարժ. 3. Պատ 4. – շենքի հիմքը.
Վարժ․ 4. Պատ 2. – ձեռքից ընկած գնդակի շարժումը

December 16

Գիտելիքների ստուգման առաջադրանքներ

Տարբերակ 1.

1. Վարժ․ 1. Պատ․ 3. – միավոր ժամանակի ընթացքում մարմնի անցած ճանապարհ
2. Վարժ. 2․ Պատ․ 2
s = 900մ, v = s/t
t=15ր t=15ր . 60վ/ր= 900
v = ?, 900մ/900վ=1մ/վ
3.Վարժ 3. Պատ․ 1
v = 108000կմ/ժ.
 1կմ = 1000մ.
v մ/վ = ? 
 1ժ = 60ր.
1ր = 60վ.
108000 x 1000 = 108000000մ
1ժ = 60 . 60 = 3600վ
108000000/3600=30000մ/վ
4. Վարժ 4. Պատ․ 4
s = 33,5կմ.
1կմ = 1000մ.
t = 1ժ 
1ժ = 60ր
v=? 
1ր = 60վ.
33,5 . 1000 = 33500
1ժ = 60 . 60 = 3600վ
33500/3600 = 9,3մ/վ

December 16

Դաս Մթնոլորտի խոնավությունը: Մթնոլորտային տեղումների բաշխումը երկրագնդի վրա:

Դեկտեմբերի 8_12

Դասի հղումը

Պատասխանել հարցերին 

1.Ի՞նչ սարքով են չափում օդի խոնավությունը:
Խոնավաչափ կոչվող սարքով չափում

2.Ի՞նչ է բացարձակ խոնավությունը:
Բացարձակ խոնավություն՝ օդում առկա ջրի գոլորշու քաշը:

3.Ի՞նչ է հարաբերական խոնավությունը:
Հարաբերական խոնավությունը ցույց է տալիս, թե որքանով է օդը լցված ջրային գոլորշով:

4.Ո՞րն է մթնոլորտային տեղումների ձեւավորման գլխավոր պայմանը:
Մթնոլորտային տեղումների գլխավոր պայմանը օդի հագեցվածությունն է ջրի գոլորշովով, որը հանգեցնում է ջրի կոնդենսացման։