1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դժբախտ, շաբաթվա, փորձել, համբերություն։
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ ___բախտ___________
բ/ ատելի ___սիրելի___________
գ/ հիվանդ ___առողջ_____________
դ/անհետանալ ____հայտնվել____________
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ-ածական
բ/ նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության մեջ գործողություն կատարող բառը:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Պատմողական
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:
Բացականչական
Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
Դժբախտ Թոմը։
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ: Լրացրո՛ւ դրանք:
Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:
11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը մորաքույր _____________
բ/ միտք անել __մտածել___________
գ/ ման գալ ___զբոսնել___(փնտրել)________
դ/ որոշում կայացնել ____որոշել__________
12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմն իրեն դժբախտ զգում:
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ էր զգում: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Նա ուզում էր հիվանդ լինել, որովհետև նա չէր ցանկանում դպրոց գնալ”
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր