December 7

Լուցկիներով աղջիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրեք պատմվածքի անհասկանալի բառերը, բառարանի օգնությամբ բացատրեք:
    Թանձրանալ – խտանալ։
    Խոպոպ – գլխի վրա պտուտակաձև ոլորած մազերի տրցակ։
    Ելուստ – դուրս ցցված մաս։
    Ձեղնահարկ – ձեղունի և առաստաղի միջի հարկը:
    Վախվխել – երկյուղ կրել։
    Շղարշ – թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք:
    Վեհաշուք – փառահեղ։
  2. Պատմվածքից դուրս գրեք 10 գոյական և 5 ածական։
    Գոյական – աղջիկ, հայր, մարդիկ, հարևան, լուցկի, եղևնի, երեկո, խավար, կոշիկ, ոտքեր։
    Ածական – հսկայական, ոտաբոբիկ, վախեցած, կարմրած, հիանալի։
  3. Վերնագրեք պատմվածքի հատվածները։
    1 – Խեղճ աղջիկը։
    2 – Հրաշք լուցկիները:
    3 – Երջանիկ աղջիկը։
    4 – Աղջկա տեսիլքը։
December 7

Կարդում ենք գրաբար

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
    Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
    Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք։

    Իմ կարծիքով ավելի գեղեցիկ է աշխարհաբար հայերենով, որովհետև ինձ համար այդպես ավելի սովոր է։
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
    Կոյր մտօք նշանակում է, միտք չունենալ, դա փոխաբերական իմաստով է։
    Դրա հակառակ իմաստն արտահայտող բառակապակցությունը – Լիքը մտքով։
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
    Այո կարող է, դա նշանակում է անխիղճ և սառը մարդ լինել։
  4. Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
    Լավ է կույր աչքով լինել, քան կույր մտքով։
    Լավ է լինել կույր, քան լինել հիմար։
    Լավ է չտեսնել, քան չմտածել։
  5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
    Ես հասկանում եմ նախադասությունը այսպես։
    Ավելի լավ է լինել կույր աչքով, քան թե լինել անխելք։