March
3
Մթնոլորտի տաքացում
- Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Եթե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառագայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պայուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ապակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է: - Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջերմաստիճանը:
Ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: - Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
Երկրի ցածր լայնություններում, մասնավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնականում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունը Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ավելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում: - Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Պետք է անենք 3 × 5°C = 15°C, իսկ հետո 25°C — 15°C = 10°C։ Այդ պահին Արագածի գագաթին ջերմաստիճանը կլինի 10°C։