Լեզվական աշխատանք
ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Նախադասություն
291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: –
Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված: –
Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը: –
Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբում բառերը խառնաշփոթ են եղել իսկ Բ խմբում այդ բառերից նախադասություններ են կազմվել։
292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:
Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը։
Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
Մայրամուտի արեգակը պալատները կարմիրով ներկեց։
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա։
Փախստական բարձրացավ ժայռերից մեկի վրա։
Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:
Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին։
293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ քանդվեցին։
«Բիբլիա» հայերեն «գիրք» վաճառեցին տարբեր երկրներում։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթությունները իրար խառնվեցին։
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները հեռացան։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը վերակառուցվեց։
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան վերաբնակեցրին։
294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը բառերից կազմված խումբ է։
295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):
Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։
Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։
Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:





