March 19

Գարնանային խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
    1)1+2=3 մաս
    2)33:3=11 սպիտակ վարդ։
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
    4+1=5
    25:5=5
    5×4=20(դեղին)
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
    1+5=6
    3000:6=500
    3000-500=2500
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
  5. 2400-400=2000
    2000:2=1000
    1000+400=1400
  6. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
    8+6=14
    14+1=15
  7. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
    11+6+1=18
  8. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
    12+1=13
  9. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
    1800:9×2=400
    1800-400=1400
  10. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
    3×5=15
    (15+5):2=10
  11. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
    (10+30):2=20
  12. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  
March 19

Florence Nightingale

Vocabulary
century – դար
unusual – անսովոր
horrible – սարսափելի
wounded – վիրավոր
injured – վիրավոր
heroine – հերոսուհի
amazing – զարմանահրաշ
Improve – բարելավել
merit – արժանիք
honour – պատիվ

March 19

Գարնանային խաչբառ

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։  
2+1=3 = Գ

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։ 
    1 = Ա
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
    1000×5=5000 =Ր
  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։
    100×4=400 = Ն
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։ 
    9:9×1=1 = Ա
  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը  որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։
    3+1=4
    1600:4=400 = Ն
  • Ո՞րն է  16 թվի ամենափոքր բաժանարարը։
     1 = Ա
  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
     30×10=300 = Յ
  •   Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։
    (100-40):3=20 = Ի
  • Գտիր  400-ի ամենափոքր բազմապատիկը։

400 = Ն

Ուղղահայաց

  • Ո՞ր   16000-ի   1/4 մասը։
    16000:4×1=4000 = Տ
  • Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  
    599 – ի ամենամեծը 599, 599 – ի ամենփոքրը = 1 – ը
    599 + 1 = 600 = Ո
  • Ն
  • Գտիր  8000 և 1600 թվերի քանորդը։  
    8000:1600=5 = Ե
  • Գտիր  2000 թվի  5/2  մասը։
    2000:2×5= 5000 = Ր

March 18

ԻՄ ԿԱԶՄԱԾ ԽԱՉԲԱՌԸ

Աղյուսակ

1)Գտիր 600 – ի 1/100 – րդ մասը։
600:100:x1=6 = Զ
2) Ո՞րն է 20 – ի ամենափոքր բաժանարարը։
1 = Ա
3)Ո՞րն է ամեափոքր քառանիշ թվի քառապատիկը։
1000×4=4000 = Տ
4) Գտիր 19-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  
19+1=20 = Ի
5) Ի՞նչ կստացվի եթե 6 – ը բազմապատկենք 20 և բաժանենք 2 – ով։
6×20:2=60 = Կ
6) Գտնել 40000 – ի 1/10 մասը
40000:10×1=4000 = Տ
7) Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  
599 – ի ամենամեծը 599, 599 – ի ամենփոքրը = 1 – ը
599 + 1 = 600 = Ո
8) Գտիր ամենփոքր եռանիշ թվի քառապատիկը։
100×4=400 = Ն


March 18

Ծազկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

March 18

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
  2. Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
  3. Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:
  4. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
  5. Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
  6. Սակայն բացարձակ խոնավությունը դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  7. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  8. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  9. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  10. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):