October 7

Պարծենկոտ Արմենը

Լինում է չի լինում մի տղա։ Նրա անունը Արմեն էր։ Նա դասարանի գերազանցիկ աշակերտներից մեկն էր։ Արմենը սիրում էր ամեն ինչում լինել առաջինը և անընդհատ շեշտում էր, որ ինքը ամեն ինչ բոլորից լավ է անում։ Ուսուցչուհին նախատում էր Արմենի պարծենկոտությունը։ Մի անգամ ուսուցչուհու աթոռի ոտքը ջարդվեց և նա անմիջապես խնդրեց, որ Արմենը սարքի։ Տղան չկարողացավ սարքել։ Այդ ժամանակ ուսուցչուհին ասաց, որ ամեն մարդ պետք է անի ինչ – որ նա կարող է։

October 7

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` կուզեի լինել ամեն ինչ բացի աշակերտից։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ տղան չի հասկանում, որ յուրաքանչյուր զբաղմունք ունի իր դժվարությունները։։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):
    Այս ստեղծագործության հերոսը ութ կամ իննը տարեկան է։ Նա հոգնել է աշակերտ լինելուց։ Տղան այդքան էլ պատասխանատու և խելոք չէ ,դրա համար էլ միշտ նկատողություններ է ստանում։ Նրան թվում է, որ մյուս գործերի մեջ նրանք են որոշում, ինչ պետք անեն։