Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը
Առաջադրանք 1
1.Մարդկանց կրոնական պատկերացումները/կարդալ, 5նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/
Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:
Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):
Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):
2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:
Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝
Մոգություն – մոգական կրոն։
Կախարդություն – գերբնական ուժերի կախարդանք։
Ոգեպաշտություն – ոգեպաշտ լինել։
Բնապաշտություն – բնապաշտ լինել։
Տոտեմիզմ – բնական երևույթների միջև գերբնական կապերի հաստատում։
Ֆետշիզմ – նյութական իրերի գերբնական հատկությունների գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:
Անիմիզմ – ոգեպաշտություն։
3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:
Կրոնը և եկեղեցին կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում, ոչ միայն որպես հոգեվոր կենտրոն այլ նաև պաշտպանում է ազգային ինքնությունը լեզուն, ավանդույթը և մշակութը։

















