May 13

Առակներ

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.

-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս

նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ

լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։

Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս

համար թողութիւն խնդրեմ հաւերէն։

Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.

-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու

կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.

-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ

Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Արևելահայրեն տաբերակ։

Մի օր Աղվեսը ասում է Աքլորին.
— Ինչ գեղեցիկ ու քաղցր ես երգում, Աքլորիկ։ Երանի թե գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու լսեի քո անուշ ձայնը։ Ափսոս, որ վաղվանից զրկվելու եմ քեզ լսելու հաճույքից. մեղավորս Սուրբ Կարապետին ուխտի պիտի գնա։
Սիրելի Աքլոր, խնդրում եմ առաջնորդիր ինձ դեպի հավաբունը, որ մեղքերիս համար ներողություն խնդրեմ հավերից։

Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը փափկում է, ու նա ասում է․
— Արի ցույց տամ քեզ հավաբունը։

Աղվեսը մտնում է Աքլորի ետևից, խեղդում բոլոր հավերին ու ուտում։ Հետո ուտում է նաև Աքլորին ասելով․
— Իմ սիրելի Աքլոր, գիտես ինչքան դժվար կլիներ Սուրբ Կարապետին ուխտի գնալ սոված փորով…