May 14

Կյանքի գույնը։

Լինում է չի լինում մեկ տղա, նա տաս տարի առաջ նա գնացել էր ուրիշ քաղաք, իր կյանք փոփոխելու համար, քանի որ կարծում էր, որ իրեն հարազատ քաղաքը այդքան էլ լավը չէ։ Մարդիկ ջղայն են, չար և անխիղճ։ Տաս տարի անց նա վերադարձավ իրեն հարազատ քաղաքը, որպեսզի կարոտը առնի իր հարազատներից։ Վերադառնալով քաղաքը նա հասկացավ, որ ոչ մի բան չի փոխվել, մարդիկ մնացել են նույնը։ Նա մտածեց մտածեց և հասկացավ, որ պետք մարդկանց փոփոխել։ Օրեր անց նա սկսեց օգնել մարդկանց։ Ցույց տալ տարբեր օրինակներ թե ինչպես է պետք շբվել մարդկանց հետ։ Ամիսներ անց նա նորից գնաց իր քաղաքից, քանի որ աշխատանքը իր տեղը ոչ մեկ չի կատարի։ Երբ նա վերջացրեց իր աշխատանքը նա նորից վերադարձավ իրեն հարազատ երկիրը և հասկացավ, որ ամեն ինչ փոխվել է։ Մարդիկ դարձել են բարի և շատ ուրախ և նա այդպես հասկացավ, որ մարդկանց կյանքը գունավորել է և ուրախացրել։

May 14

Առաջադրանք 2

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում: Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը: Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ կարգի գցելու իր գործերը հայրենիքում: Անկախության հռչակումից անմիջապես հետո հայոց արքան ամբողջացրեց իր երկրի սահմանները. նա նվաճեց Հայաստանի ծայրագավառները, որոնք անթողության տարիներին անջատվել էին երկրից: Մի քանի տարվա մեջ Արտաշես Ա-ն կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները: Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Նրա կիսատ գործը հետագայում ավարտին հասցրեց թոռը` Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55):

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «…Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը: Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց երկրի նահանգների, գավառների սահմանները: Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց` համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:
Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»: Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը` ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով պունիկյան երկրորդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

  1. Ի՞նչ նոր թագավորական հարստություն հիմնեց Արտաշես Առաջինը։
    Արտաշես Առաջինը հիմնեց Արտաշեսյանների արքայատոհմը։
  2. Ի՞նչ նպատակի համար է հնարավոր, որ Արտաշեսը համագործակցել էր Հռոմի հետ։
    Հնարավոր է՝ նա ցանկանում էր հաստատել իր միջազգային հեղինակությունը և պաշտպանել Հայաստանի շահերը։
  3. Ի՞նչ տարածքներ նվաճեց Արտաշեսը՝ երկրի սահմաններն ամբողջացնելու համար։
    Նա միավորեց բզկտված հայկական տարածքները՝ ամրացնելով երկրի սահմանները։
  4. Ի՞նչու Արտաշեսը չնվաճեց Ծոփքը, Փոքր Հայքը և Կոմմագենեն։
    Քանի որ այդ տարածքները գտնվում էին Հռոմի վերահսկողության տակ, և նա խուսափեց պատերազմից Հռոմի հետ։
  5. Ո՞վ էր Տիգրան Բ Մեծը և ի՞նչ կապ ուներ Արտաշեսի սկսած գործի հետ։
    Տիգրան Բ Մեծը Արտաշեսի թոռն էր, որը շարունակեց նրա պետակառուցման գործը և հզորացրեց Հայաստանը։
  6. Ո՞վ էր Ստրաբոնը և ի՞նչ է գրել Արտաշեսի մասին։
    Ստրաբոնը հույն պատմիչ էր, գրել է, որ Արտաշեսի ժամանակ Հայաստանը միավորվեց և դարձավ միալեզու երկիր։
  7. Ի՞նչ բարեփոխումներ իրականացրեց Արտաշեսը երկրում։ Նշիր երկու օրինակ։
    ա) Իրականացրեց հողային բարեփոխումներ,
    բ) Բաժանեց Մեծ Հայքը աշխարհների և գավառների։
  8. Քանի՞ աշխարհ և գավառ ուներ Մեծ Հայքը Արտաշեսի բարեփոխումներից հետո։
    Մեծ Հայքը ուներ 15 աշխարհ և 120 գավառ։
  9. Ո՞վ է Մովսես Խորենացին, և ի՞նչ է գրել Արտաշեսի ժամանակների մասին։
    Մովսես Խորենացին հայ պատմագիր է, գրել է, որ Արտաշեսի օրոք անգամ լեռնային հողերն էին մշակված։
  10. Ո՞ւմ էր ապաստանել Արտաշեսը՝ ցույց տալով իր պետական ուժը նույնիսկ Հռոմի հանդեպ։
    Արտաշեսը ապաստանել էր Կարթագենի զորավար Հաննիբալին։

Առաջադրանք 3

Քերթողահայր Մովսես Խորենացին փաստում է. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով` քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը հենց Հաննիբալին է վերագրում Արտաշատ մայրաքաղաքի նախագծման պատիվը: Ըստ ավանդության` Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է հայոց դշխոյի` Սաթենիկի աչքի պատկերով: Մայրաքաղաքը շեն ու բարեկարգ էր և գտնվում էր Արարատյան դաշտի սրտում` Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում` ներկայիս Խոր վիրապի մատույցներում: Արտաշատն այնքան ամուր ու գեղեցիկ էր, որ հռոմեացի պատմիչները նրան անվանում էին «Հայկական Կարթագեն»: Քաղաքում դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել, այն Արևելքի վաճառաշատ ու մարդաշատ քաղաքներից էր, այնտեղ էին տեղակայված հայոց արքունիքը, հայոց արքաների պալատները, պետական դրամահատարանը, Անահիտ աստվածամոր տաճարը… Արտաշատ մայրաքաղաքը հայոց մայրաքաղաքներից ամենահարատևն էր: Արտաշատը կարճատև դադարներով Հայաստանի մայրաքաղաք հանդիսացավ շուրջ յոթ հարյուրամյակ:
Բացի Արտաշատից, հայոց արքան իր երկրի տարբեր վայրերում մի շարք այլ քաղաքներ կառուցեց` իր հոր պատվին անվանելով Զարիշատ, Զարեհավան… Միայն տասնամյակներ, անց քիչ թե շատ ուշքի եկած Սելևկյան պետությունը փորձ արեց դարձյալ ծնկի բերել Հայաստանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Հռոմի հարաբերությունները լարված են Հաննիբալի պատճառով, սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից: Արտաշես Առաջինն իր արձանագրություններում կոչվել է Բարի` բարեպաշտ, որն արտացոլում է հայրենասեր ու զորեղ միապետի նվիրումն իր պետությանն ու ժողովրդին: Սակայն պատմությունը նրան տվեց նաև «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսները, որոնք նույնպես արտացոլում են Արտաշես Առաջինի` որպես հայոց թագավորի, կարգավիճակը:
Ժողովուրդը սիրելի թագավորի մասին բազում ավանդություններ է հյուսել: Նրանցից գեղեցկագույնը, ինչ խոսք, Արտաշեսի և Սաթենիկի մասին պատումն է: Արշավելով հյուսիս` Արտաշեսը ծնկի է բերում Կովկասյան լեռնականներին և ճակատամարտերից մեկի ժամանակ գերելով ալանաց չքնաղ արքայադստերը` Սաթենիկին, նրան կին է առնում: Ճակատամարտի սկզբում Արտաշեսը նախ գերում է ալանաց արքայազնին: Եվ Սաթենիկ օրիորդը եղբորն ազատելու նպատակով դուրս է գալիս իր վրանից և կոչ ուղղում հայոց արքային.

Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր  ալանների քաջ ազգին.

Ե՛կ, լսի՛ր ալանների  գեղաչյա դստերս խոսքերին

Եվ  տուրպատանուն:

Որովհետև   օրենքչէ՝ որ քենի համար դյուցազունները

Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն

Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,

Եվ երկու քաջ ազգերի մեջ

Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:

Եվ հայոց արքան հմայվում է Սաթենիկի գեղեցկությամբ ու քաջությամբ, սիրահարվում նրան:

Հեծավ արի Արտաշես արքան գեղեցեկ սև ձին,

Եվ հանելով ոսկեգօծ շիկափոկ պարանը,

Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

Եվ  նետելով ոսկե օղ շիկափոկ պարանը,

Ձգեց մեջքը  ալանացօրիորդի,

Եվ շատ  ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

Արագ իր  բանակը հասցնելով:

Հետաքրքիր ավանդապատում է պահպանվել նաև Արտաշես Առաջինի մահվան վերաբերյալ: Մ.թ.ա. 160 թ. Մարանդում, արդեն զառամյալ հասակում, հայոց արքան հիվանդանում է: Նա Աբեղյան տոհմի Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` տիրամորից առողջություն խնդրելու: Սակայն մինչ իշխանի վերադարձն արքան հոգին ավանդում է ասելով.

Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

Եվ առավոտը Նավասարդի,

Եղնիկների վազքը  և եղջերուների վարգը.

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

Ինչպես կարգն էր թագավորների…

Այնքան մեծ էր ժողովրդի վիշտը սիրելի գահակալի մահվան առթիվ, որ շատերը նրա մահվան մահճի մոտ ինքնասպան էին լինում վշտից: Տեսնելով դա` նրա որդին և գահերեցը` Արտավազդը, բողոքում է. «Դու մեռար և քեզ հետ տարար շատերին, ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ…»: Այնքան մեծ էր հայոց Արտաշես Ա թագավորի հանդեպ ժողովրդական սերը, որ անգամ նրա մահից երկու դար անց հայոց գահին տիրացած օտարները ժողովրդի սիրտը շահելու համար իրենց անվանափոխեցին Արտաշես` հանձինս Զենոն-Արտաշես Գ (16-34) կամ Տրդատ Ա (66-88) թագավորների:

May 14

Գործնական աշխատանք

121. Ընդարձակի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան բառեր.

…երեկո էր: … երկնքում մայր էր մտնում … արևը: … փողոցներում ու ….. այգիներում զբոսնում են երիտասարդները: Հանկարծ փչեց….. քամին: Քիչ անց սկսվեց … անձրև, … քամին դարձավ … փոթորիկ: Որոտաց … կայծակը, և ….. օրը մռայլվեց:


Խաղաղ երեկո էր։ Ծիրանագույն երկնքում մայր էր մտնում կարմիր արևը։ Լուսավոր փողոցներում ու ծաղկուն այգիներում զբոսնում են երիտասարդները։ Հանկարծ փչեց սառը քամին։ Քիչ անց սկսվեց տաք անձրև, հանգիստ քամին դարձավ բռնի փոթորիկ։ Որոտաց սաստիկ կայծակը, և երջանիկ օրը մռայլվեց։

122. Հարցում արտահայտող բառի փոխարեն գրի՛ր “թանգարան” բառի ճիշտ հոլովները.
Տարիներ շարունակ թանգարանն սիրով ընդունում էր այցելուներին։
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից։
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով։
Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել։

123.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն): Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց: Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ: Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ: Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի: Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներո

123. Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը.
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության։
Մարզիկը հանդիսատեսների համակրանքից բացի գավաթն էլ շահեց։
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ։
Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների հետ։
Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի։
Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցը են հրապուրում զանազան ձայներով։


May 14

ПРОЕКТ ПО ТВОРЧЕСТУ СААДИ (апрель — май 2025 г.)

ТЕМА : Мудрость веков: исследование творчества Саади Ширази

ДАТА ПРОВЕДЕНИЯ ПРОЕКТА : апрель — май 2025 г.

УЧАСТНИКИ ПРОЕКТА : учащиеся 6-7 классов

Цель проекта:

Познакомиться с творчеством Саади, раскрыть основные идеи и художественные особенности его произведений, понять актуальность его философии в современном мире.

1. Введение

1. Краткая биография Саади:

Родился в Ширазе, Персия (совр. Иран), около 1210 года.

Учился в Багдаде, много путешествовал по Ближнему Востоку.

Умер около 1291–1292 гг.

2. Значение в литературе:

Один из величайших персидских поэтов.Писал в жанрах поэзии, прозы, нравоучений и афоризмов.

3. Основные произведения

«Бустан» («Сад») – поэма в стихах, посвящённая этическим темам.

«Гулистан» («Розовый сад») – сборник притч, написанных в прозе с включением стихов.

Лирика: газели, рубаи, касыды.

4. Тематика творчества
Гуманизм: любовь к человеку, сострадание, справедливость.
Мудрость и нравственность.
Сатира на глупость, жадность, лицемерие.
Призыв к добру, честности, терпимости.

5. Известные цитаты Саади
«Человек — это тело единое, и если больно одной части, то и другим неспокойно».
«Тот, кто не милосерден к людям, не достоин называться человеком».

Ход проекта:

1. ИССЛЕДОВАТЕЛЬСКИЙ ЭТАП

Изучить биографию Саади, прочитать отрывки из «Гулистана» и «Бустана», выписать и проанализировать цитаты, найти примеры влияния Саади на мировую культуру.

2. ТВОРЧЕСКИЙ ЭТАП

1. Иллюстрация цитаты:
Выбрать афоризм или притчу Саади и нарисовать к нему иллюстрацию, отражающую идею.

2. Сочинение в стиле Саади:
Написать короткую поучительную историю или притчу в духе Саади: с мудрым выводом в конце.

3. Личное письмо Саади:
Вообразить, что Саади написал бы письмо современному миру. О чём он бы предостерёг или на что обратил внимание?

4. Дискуссия:
Организовать обсуждение: «Какие мысли Саади актуальны и сегодня?» — с короткими эссе от участников.

5. Составить сборник афоризмов Саади с личными комментариями:
выбрать 5–7 цитат и к каждой написать небольшой комментарий

3. Аналитический этап

Проанализировать темы добродетели, гуманизма и терпимости в творчестве поэта, отразить связь с современностью.

Задачи проекта:

1. Изучить биографию Саади.
2. Ознакомиться с основными произведениями поэта: «Бустан», «Гулистан», лирикой.
3. Проанализировать ключевые темы: гуманизм, нравственность, милосердие.
4. Подобрать и проанализировать известные афоризмы и притчи.
5. Исследовать влияние Саади на мировую культуру и литературу.
6. Создать творческую презентацию

Заключение

Саади — пример того, как через слово можно нести свет, нравственность и надежду.

Его произведения актуальны и сегодня — они учат добру, терпению, мудрости и любви.