2024-2025թթ.-ի ուս.տարվա ամփոփում պատմությունից
«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/
1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Մ.թ.ա. 2800–2600 թթ. – Եգիպտոսում բուրգերի կառուցումը (խոշոր՝ Խեոփսի բուրգը)։
Մ.թ.ա. 1-ին դար – Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանի հզորացումը։
Ուրարտու թագավորություն – (մ.թ.ա. 9–6-րդ դարեր)
Մ.թ.ա. մոտ 9-րդ դար – Ասորեստանի հզորացումը
Մ.թ.ա. 5-րդ դար – Աթենքում ձևավորվում է ժողովրդավարություն։
Մ.թ.ա. 2-րդ դար – Հռոմեական հանրապետության հզորացում
Մ.թ.ա. 539 թ․ – Բաբելոնի գրավումը Կյուրոսի կողմից
Մ.թ.ա. 190 թ. – Սելևկյանների ազդեցության ուժեղացում
Չիանական հիերոգլիֆներ –Ք.ա. 1200 թվականին․
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Տիգրան Մեծ (Ք.ա. 95–55)
- Գործողություն: Ստեղծեց հայկական ամենամեծ պետությունը՝ Մեծ Հայքը։
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (301 թ.)
- Փաստ: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որն ընդունեց քրիստոնեությունը՝ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ թագավորի ջանքերով։
4. Ներկայացնել 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Հայ գրերը՝ Մեսրոպ Մաշտոց (405 թ.)
- Հայտնագործություն: Ստեղծեց հայոց գրերը՝ ապահովելով մշակութային ինքնություն և գրականության զարգացում։
Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից մայիս ամիսների/:
Սեբտեմբեր ամսվա հաշվետվություն 6.7
Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը
Պատմության հաշվետվություն
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Փետրվար ամսվա հաշվետվություն, 6-րդ դաս.
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Ուսումնասիրությունները
Բաբելոնի կախովի այգիներ
Հուլյան օրացույց
Միներվա աստված
Նախագծերը
Անհատական նախագիծ
Հնագիտություն
Երբ է ստեղծվել առաջին բջջային հեռախոսը,
Գասպարյան ազգանվան պատմությունը
Թարգմանությունները
Մեկ էջի սահմանում մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Պատմության դասերին մենք ուսումնասիրել ենք տարբեր հին քաղաքակրթություններ՝ որտեղ են ապրել մարդիկ հին ժամանակներում, ինչպես են կառավարել, ստեղծել գրեր, կառուցել քաղաքներ և զարգացրել գիտելիքները։
Սկզբում սովորեցինք Միջագետքի մասին, որտեղ ձևավորվել էր Բաբելոնը։ Բաբելոնն ուժեղ պետություն էր, իսկ նրա ամենահայտնի թագավորը՝ Համբուրաբին, ստեղծեց գրավոր օրենքների մի ամբողջ հավաքածու։ Այդ օրենքները քանդակված էին քարե սյուների վրա։ Բաբելոնում օգտագործում էին սեպագիր՝ աշխարհի ամենահին գրերից մեկը։
Հետո ուսումնասիրեցինք Հին Հունաստանը։ Այն բաղկացած էր քաղաք-պետություններից, ամենահայտնիները՝ Աթենքը և Սպարտան։ Հույները զարգացրել էին փիլիսոփայությունը, թատրոնը և ճարտարապետությունը։ Նրանք նաև մասնակցել են օլիմպիական խաղերի։
Հռոմը սկզբում թագավորություն էր, ապա հանրապետություն և հետո՝ կայսրություն։ Հռոմեացիները կառուցում էին ամուր ճանապարհներ, կամուրջներ, տներ և ստեղծել էին օրենքների համակարգ։
Վերջում ուսումնասիրեցինք նաև Չինաստանը։ Չինացիները ստեղծել են յուրահատուկ գրային համակարգ՝ հիերոգլիֆներ։ Դրանք նշաններ են, որոնք նշանակություն ունեն և արտահայտում են գաղափարներ կամ բառեր։ Չինական հիերոգլիֆները ստեղծվել են ավելի քան 3000 տարի առաջ և մինչև այսօր օգտագործվում են։
Այս ամենից հասկացանք, որ հին ժողովուրդները շատ զարգացած էին՝ ստեղծել են օրենքներ, քաղաքներ, գրեր և հիմք դրել մարդկության մշակույթին։
Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:
8/10, ես ինչ գնահատում եմ այսպես, քանի որ ակտիվ աշխատում եմ։
Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:
8/10, ծնողը ինձ գնահատում է այսպես, քանի որ նկատել է որ ակտիվ աշխատում եմ։






