Գործնական աշխատանք
180. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
Զարդասեղանին սանրեր էին դրված:
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ սանր էր:
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Նա մի շատ բարի կախարդ էր:
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք կախարդերե աներ, մուկ կդառնայիր:
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար կախարդն էր:
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի կախարդներ:
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Պատին մի աղջկա նկար էր կախված:
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)։
Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր:
181.Ա.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած … (լռել) չկա: Աղմուկը կարող է … (հիշել) … (կոչել) պատճառ դառնալ: … (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել): Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ: … (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը
Բնության մեջ համատարած լռություն չկա։
Աղմուկը կարող է հիշողության խանգարման պատճառ դառնալ։
Աշխատող հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության աղմուկը, բարձրաձայն խոսակցությունը։
Կա ենթադրություն, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների վրա է շատ։
Մարդաբանները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած։
Բժշկության խորհրդանիշը եղել և մնում է օձը։
Բ. Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» վեպում պատմվում է մի խումբ տիեզերագնացներիհեռավոր միջաստղային ճանապարհորդությունների մասին։
Նրանց աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի համեմատությամբ շատ դանդաղ է շարժվում։
Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն։
Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների, մեզ նման մարդիկ են բնակվում։
Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն։
182.Ա. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարերի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջ գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մայրաքաղաքները քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
Բ. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):
Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:
Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր և երկու գլուխ ունեցող օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցադրվող նմուշը ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետր ունեցող ճուտիկ էր:
Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:
183.Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։
Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․
– Ընկերներ տեսեք փաստորեն այս անտառի ամենավախկոտները մենք չենք։
Նապաստակները նայեցին իրար վրա և հասկացան, որ միշտ կա իրանցից ավելի վախկոտները։
Այդ օրվանից նրանք միշտ եղան քաջ և անահ։


