Հավասարաչափ շարժում:Արագություն:
Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումն է կոչվում հավասարաչափ, երբ մարմինը հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհներ։
2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Արագություն է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս մարմինը ինչ ճանապարհ է անցնում մեկ միավոր ժամանակում։
v = s / t
3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Մետր վայրկյանում (մ/վ)։
4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Ճանապարհը գտնում ենք՝ արագությունը բազմապատկելով ժամանակով։
s = v · t
5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապաւհը
Ժամանակը գտնում ենք՝ ճանապարհը բաժանելով արագությանը։
t = s / v