January 7

Ճամբարային առաջին օրվա օրապատում

Այսօր առաջին ժամին նախագիծ ենք արել, որը կոչվում է «Կարբամիդե բյուրեղագոյացում»։ Կիսատ թողնելով՝ Կարինե Խառատյանի հետ կատարեցինք մաթեմատիկական հանելուկներ։ Հետո վերադարձանք և շարունակեցինք նախագիծը։ Այնուհետև մի քիչ հանգստացանք և պատրաստվում էինք մյուս նախագծին, որով պետք է սովորեինք, թե ինչպես մաքրել ջուրը։ Ցավոք, չհասցրինք ավարտել այդ նախագիծը և որոշեցինք դա անել վաղը։ Հետո գնացինք բակ՝վոլեյբոլ և ձնագնդիկ խաղալու։ Այսպես անցավ մեր ճամբարային առաջին օրը։