Ճամբարային վեցերորդ օրվա օրապատում
Այսօր մեր օրը անցավ շատ լավ։ Առաջին ժամին գնացինք ընկեր Սարգսի մոտ՝ մաթեմատիկական խաղեր խաղալու։ Մենք խաղում էինք շախմատ։ Իսկ հետո մեքենայով գնացինք Հարավային դպրոց՝ գաթա պատրաստելու։
Սկզբում ամանի մեջ լցրինք ալյուրը, հետո փոս բացեցինք և դրա մեջ լցրինք ձուն։ Խառնեցինք և ստացանք խմոր։ Այնուհետև ավելացրինք 6 գդալ ալյուր, 6 գդալ շաքար, կարագ և վանիլին։ Ստացվեց խորիզը։ Խմորը գրտնակեցինք և դրա կեսը լցրինք մի ամանի մեջ, հետո խորիզը լցրինք դրա վրա և փակեցինք խմորի մյուս կեսով։ Այնուհետև եզրերը ձեռքով փակեցինք, իսկ պատառաքաղով վրան նախշեր արեցինք։
Բացի այդ, մենք նաև կարտոֆիլ էինք տաքացնում, որ ուտենք։ Մինչ գաթան կպատրաստվեր, մենք գնացինք դպրոցով մեկ շրջելու։ Երբ գաթան պատրաստ եղավ, նստեցինք մի սեղանի շուրջ և կերանք։ Ինձ շատ դուր եկավ գաթան։
Հետո նստեցինք մեքենան և վերադարձանք դպրոց։ Այս օրը ինձ համար շատ լավ անցավ։