Ուղիղ և հակադարձ համեմատականություն
Առաջադրանքներ
- Ո՞ր դեպքում են մեծություններն ուղիղ համեմատական:
Շեղանկյան անկյունը և շեղանկյան մակերեսը:
Հրավիրված հյուրերի թիվը և պատվիրված խմորեղենի քանակը:
Արշավախմբի անդամների թիվը և մեկ օրվա սննդամթերքի քանակը (սննդամթերքի ընդհանուր քանակը չի փոխվում):
- Լրացրու հետևյալ աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրվածի քառապատիկ թվին:
| տրված թիվը | 5 | 6 | 7 | 8 |
| քառապատիկ թիվը | 20 | 24 | 28 | 32 |
- Լրացրու աղյուսակը՝ օգտագործելով թվերի միջև կախվածությունը: Պահանջվող թիվը հավասար է տրվածի հնգապատիկ թվին:
| տրված թիվը | −9 | −8 | −7 | −6 |
| հնգապատիկ թիվը | 4 | 40 | 3 | 30 |
- Լրացրու աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրված թվի հինգերորդ մասին:
| տրված թիվը | 20 | 25 | 35 | 40 |
| թվի հինգերորդ մասը | 4 | 6 | 7 | 8 |
- Պարզիր, թե արդյո՞ք հետևյալ կախվածությունը՝ նույն արդյունավետությամբ աշխատող ներկարարների թվի և աշխատանքի վրա ծախսած ժամանակի միջևուղիղ համեմատական է, հակադարձ համեմատական է, կամ համեմատական չէ:
Պատասխան՝ (ընտրիր ճիշտ տարբերակը)
Կախվածությունը հակադարձ համեմատական է:
Կախվածությունը ուղիղ համեմատական է:
Կախվածությունը համեմատական չէ:
- Պարզիր, թե արդյո՞ք մեծությունների հետևյալ կախվածությունը ուղիղ համեմատականություն է:
Կախվածությունը կնոջ տարիքի և նրա գլխարկի չափի միջև:
Համեմատական չէ․
- Պարզիր, թե արդյո՞ք հետևյալ կախվածությունը՝ նույն արդյունավետությամբ աշխատող ներկարարների թվի և աշխատանքի վրա ծախսածժամանակի միջև ուղիղ համեմատական է, հակադարձ համեմատական է, կամ համեմատական չէ:
Պատասխան՝ (ընտրիր ճիշտ տարբերակը)
Կախվածությունը հակադարձ համեմատական է:
Կախվածությունը ուղիղ համեմատական է:
Կախվածությունը համեմատական չէ:
- Նշիր բոլոր մեծությունները, որոնց միջև գոյություն ունի ուղիղ համեմատական կախվածություն:
Ուղղանկյունանիստի ծավալը և նրա բարձրությունը:
Ուղղանկյան լայնությունն ու երկարությունը, եթե մակերեսը չի փոխվում:
Արագությունը և ծախսած ժամանակը 𝐴 քաղաքից 𝐵 քաղաք գնալիս:
Կոտորակը և նրա համարիչը, եթե հայտարարը չի փոխվում:
- Հետևյալ երկու խնդիրներից նշիր այն մեկը, որում տրված մեծություններն ուղիղ համեմատական են:
Արկղում կա 48 տուփ 250 գրամանոց կանաչ թեյ: Այդքան կանաչ թեյից քանի՞ 150 գրամանոց տուփ կստացվի:
6 կգ նարնջի համար վճարեցին 4200 դրամ: Որքա՞ն կարժենա 20 կգ նարինջը:
- Արդյո՞ք ուղիղ համեմատականություն է մարդու.
ա. տարիքի և իմաստության առնչությունը,
բ. խելքի և նյութական հարստության առնչությունը,
գ. ընդունակության և հաջողության առնչությունը,
դ. աշխատասիրության և հաջողության առնչությունը:
- Արդյո՞ք «հակադարձ համեմատականություններ» են աշակերտի.
ա. խաղերին հատկացնելու ժամանակի և ուսումնական հաջողության առնչությունը,
բ. հասարակական ակտիվության և ուսումնական հաջողության առնչությունը: