Դեղաբույսեր
Դեղաբույսերը մարդականց և կենդանիների համար հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ է։ ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ։ Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով, որոնք ֆիզիոլոգիական ներգոծություն են ունենուն մարդկանց կամ կենդանիների վրա։ Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր, և հյութեր։ Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ, պատրաստելու համար։ ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են,
Եզան լեզուն մեծ․ բազմամայա խոտաբույս է, տարածված մոլախոտ է։ Աճում է ամենուրեք։ Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևներով եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը։
Երիցուկ դեղատնային․ միամյա կամ բազմամայա խոտաբույս է։ Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է։ Ծաղկազաբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի, լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ։
Եղինջ երկտուն․բազմամյա խոտաբույս է։ Աճում է բոլոր գոտիներում, ստվերոտ և խոնավ անտառներում։ Տերևներից պատրաստվող թուրմերն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ։








