February 23

Խորհանարդների տարբերություն ու գումարը

23 = 2 . 2 . 2 = 8
33 = 3 . 3 . 3 = 27
53 = 5 . 5 . 5 = 125
83 = 8 . 8 . 8 = 512
113 = 11 . 11 . 11 = 1331
153 = 15 . 15 . 15 = 3375

Տնային առաջադրանքներ․
63 = 6 . 6 . 6 = 216
73 = 7 . 7 . 7 = 343
133 = 13 . 13 . 13 = 2197
213 = 21 . 21 . 21 = 9261
43 = 4 . 4 . 4 = 64
93 = 9 . 9 . 9 = 729
173 = 17 . 17 . 17 = 4913

(2a)3 = 23 . a3 = 8a3
(3b)3 = 33 . b3 = 27b3
(0,1x)3 = 0,13 . x3 = 0,001x3
(1/2y)3 = 1/23 . y3 = 1/8y3
(ax2)3 = a3 . x6

Տնային առաջադրանքներ
(6b)3 = 63 . b3 = 216b3
(-2b)3 = -23 . b3 = 8b3
(0,2m)3 = 0,2m3 . m3 = 0,008m3
(1/3x)3 = 1/33 . x3 = 1/27x3
(a2b)3 = a6 . b3 = a6b3
(5x3y2)3 = 53 . x9 . y6 = 53x9y6

125b3 = (5)3
0,008k6 = (0,2)3
1/27n9 = (1/3)3

Տնային առաջադրանք․

x⁶ = (x²)³
8y³ = (2y)³
64p³q¹⁵ = (4pq⁵)³
1000x¹⁸y³ = (10x⁶y)³

p3 + 125 =(p + 5) (p2– 5p + 25)

February 23

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ/Էջ 81/

Սովորել եզրույթները

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:
82
Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,
գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է
768–814 թթ.։

Պատասխանել հարցերին

Որտե՞ղ էին ապրում գերմանական ցեղերը։ Թվարկի՛ր նրանցից մի քանիսին։
Գերմանական ցեղերը ապրում էին Եվրոպայի հյուսիսում, օրինակ գոթեր, ֆրանկներ, վանդալներ։
Ո՞րն էր նրանց գլխավոր զբաղմունքը։ Օգտվելով սկզբնաղբյուրից՝ բնութագրի՛ր հին գերմանացիներին։
Նրանք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և պատերազմով։

Որտե՞ղ էին ապրում գոթերը: Ի՞նչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:
Գոթերը ապրում էին Սև ծովի մոտ և բաժանված էին արևելյան ու արևմտյան գոթերում։
Ե՞րբ է սկսվել Ժողովուրդների մեծ գաղթը:
Ժողովուրդների մեծ գաղթը սկսվել է IV դարում, որովհետև մարդիկ փնտրում էին ավելի լավ կյանք։
Փորձի՛ր ներկայացնել մեծ գաղթի պատճառները:

Վերհիշե՛ք, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի:
Հռոմեական կայսրությունը բաժանվել է երկու մասի 395 թվականին։

Ովքե՞ր էին սպառնում Հռոմ քաղաքին։
Հռոմին սպառնում էին հոները և գերմանական ցեղերը։

Ի՞նչ է նշանակում վանդալիզմ:
Վանդալիզմը արժեքավոր բաների միտումնավոր ոչնչացումն է։

451 թ. ի՞նչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել:
Իսկ Հայաստանո՞ւմ:

Ի՞նչ պետություն է Քլոդվիգը ստեղծել և որտե՞ղ:
Քլոդվիգը ստեղծել է Ֆրանկական թագավորությունը Գալլիայում։

Ինչո՞ւ էին Քլոդվիգի հաջորդներին անվանում «ծույլ թագավորներ»:
Քլոդվիգի հաջորդներին անվանում էին ծույլ, որովհետև նրանք չէին կառավարում երկիրը։

Ի՞նչ հանգամանքներում և ե՞րբ է ստեղծվել պապական պետությունը։
Պիպին պետք էր գնալ Իտալիա վարձահատույց լինելու համար, և գողացված հողերը նվիրեց պապին, որը դարձավ պապական պետություն

Ո՞վ է համարվում Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:
Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը Պիպին Կարճահասակն է։

Ե՞րբ է գահակալել Կարլոս Մեծը:
Կարլոս Մեծը գահակալել է 768 թվականին։

Քարտեզի վրա ցո՛ւյց տուր նրա նվաճած տարածքները:

Ի՞նչ նշանակություն է ունեցել «Կարոլինգյան վերածննդի» մշակույթը:
Կարոլինգյան վերածնունդը կարևոր էր, որովհետև զարգացրեց կրթությունն ու մշակույթը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգտվելով դասանյութից՝ փորձի՛ր պարզաբանել, թե ինչ նպատակներ էր
հետապնդում Կարլոս Մեծը։
Կարլոս Մեծը ուզում էր ստեղծել ուժեղ պետություն, տարածել քրիստոնեությունը և զարգացնել կրթությունն ու կարգուկանոնը։

ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Քո կարծիքով մեր օրերում գոյություն ունի՞ «վանդալիզմ» երևույթը: Բե՛ր մի
քանի օրինակ։
Այո, կա, օրինակ երբ փչացնում են հուշարձաններ, կոտրում նստարաններ կամ գրում պատերի վրա։
2. Ի՞նչ նշանակություն է ունեցել «Ժողովուրդների ճակատամարտը» Եվրոպայի
համար:
Այդ ճակատամարտը կանգնեցրեց հոներին և փրկեց Եվրոպան մեծ ավերածություններից։
3. Ի՞նչ դեր է խաղացել Ժողովուրդների մեծ գաղթը համաշխարհային պատմության մեջ։
Մեծ գաղթը փոխեց Եվրոպայի քարտեզը և բերեց նոր պետությունների ստեղծման։


Առաջադրանք 2

|ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ/էջ 88/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Բյուզանդիա — Հռոմեական կայսրության իրավահաջորդ Արևելյան Հռոմեական կայսրությունը: Գոյություն է ունեցել 395–1453 թթ., անվանումը ստացել է Բյուզանդիոն քաղաքի անունից։
Քաղաքացիական իրավունքի հավաքածու — Հուստինիանոս I–ի հրամանով
հռոմեական կայսրերի հրապարակած օրենքների հիման վրա 534 թ.
կազմված օրենսգիրք։
Լատինական կայսրություն — խաչակիրների կողմից ստեղծված պետություն
Բյուզանդիայի տարածքում։ Գոյություն է ունեցել 1204–1261 թթ.։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հուստինիանոս I — բյուզանդական կայսր, գահակալել է 527–565 թթ., նրան
անվանել են «Վերջին հռոմեացի կայսր»։
Սուրբ Սոֆիայի տաճար — կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն էր. կառուցումն ավարտվել է 537 թ., համաշխարհային մշակույթի
գլուխգործոցներից է։
Վասիլ I — Հայկական կամ Մակեդոնական հարստության հիմնադիրը, գահակալել է 867–886 թթ.։ Արքայատոհմն իշխել է 867–1056 թթ.։
Կոստանդին VII Ծիրանածին — Հայկական արքայատոհմի նշանավոր կայսր։
Մանազկերտի ճակատամարտ — Բյուզանդիայի ապագայի վրա վճռորոշ
հետևանքներ թողած ճակատամարտ. տեղի է ունեցել 1071 թ. Հայաստանի
տարածքում՝ Մանազկերտ քաղաքի մոտ։
Պեչենեգներ — թյուրքական քոչվոր ցեղեր, ապրում էին Վոլգա և Դոն գետերի
շրջանում։
Էնրիկո Դանդոլո — Վենետիկի հանրապետության կառավարիչ 1192–1204 թթ.,
Լատինական կայսրության հիմնադիրներից

Վերհիշի՛ր, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի։
395 թ․ Արևմտյան և Արևելյան մասերի։
Որտեղի՞ց է առաջացել Բյուզանդիա անունը:
Բյուզանդիոն հին քաղաքի անունից, որի տեղում կառուցվել է Կոստանդնուպոլիսը։

Ի՞նչ նշանակություն ուներ Կոստանդնուպոլիս քաղաքը քրիստոնյաների համար։
Քրիստոնեության խոշոր կենտրոն էր, ուխտավայր և կայսրության հոգևոր կենտրոն։

Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչու է Բյուզանդիան համարվում տերություն:
Ուներ հզոր բանակ, կենտրոնացված իշխանություն, զարգացած տնտեսություն և մշակույթ։
Ովքե՞ր էին ընտրում բյուզանդական կայսրին:
Բանակը, ազնվականությունը և եկեղեցին:

Ո՞վ էր Հուստինիանոսը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում նա:
Բյուզանդական կայսրը նպատակ ուներ վերականգնել Հռոմեական կայսրության հզորությունը։

Ե՞րբ է կազմվել «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:
534 թ․ Հուստինիանոս I-ի հրամանով։

Հայ նշանավոր ո՞ր ճարտարապետն է վերականգնել Ս. ­Սոֆիայի տաճարի գմբեթը:
Հայ նշանավոր ճարտարապետ Տրդատը։

Ի՞նչ տարածքներ նվաճեցին արաբները Բյուզանդիայից:
Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը։

Ո՞վ էր Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի
հիմնադիրը: Ինչպե՞ս նա հասավ կայսերական աստիճանի:
Վասիլ I-ը, որը իշխանության հասավ բանակի աջակցությամբ։

Ինչո՞վ է հայտնի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը:
Գիտնական կայսր էր, գրել է պետական կառավարման մասին աշխատություններ։

Ե՞րբ է բացվել Կոստանդնուպոլսի համալսարանը:
425 թ․։

Ովքե՞ր էին թյուրք–սելջուկները և պեչենեգները:
Քոչվոր թյուրքական ցեղեր, որոնք հարձակվում էին Բյուզանդիայի վրա։

Ե՞րբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:
1071 թ․։
Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:
Բյուզանդիան կորցրեց Փոքր Ասիայի մեծ մասը։

Ե՞րբ է սկսվել խաչակրաց չորրորդ արշավանքը:
1202 թ․։

Ե՞րբ ստեղծվեց Լատինական կայսրությունը
1204 թ․։

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Հիշի՛ր, թե ինչպես էին անվանում այն պետությունը, որի արքան միաժամանակ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր առաջնորդ էր:
Այդպիսի պետությունը կոչվում էր թեոկրատական միապետություն։
2 Որո՞նք էին կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում:
Կայսրը ուներ բացարձակ իշխանություն, ղեկավարում էր պետությունը, բանակը և եկեղեցին, օրենքներ էր ընդունում և համարվում էր Աստծո ներկայացուցիչը երկրի վրա։
3. Ի՞նչ տարածքներ նվաճեց Բյուզանդիան Հուստինիանոս I–ի օրոք։
Նվաճվեցին Իտալիան, Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիայի մի մասը և Միջերկրական ծովի Արևմտյան շրջաններ։
4. Ինչո՞ւ խաչակիրները Երուսաղեմն ազատագրելու փոխարեն գրավեցին Կոստանդնուպոլիսը:
Քանի որ նրանք ֆինանսական պարտքեր ունեին Վենետիկին և առաջնորդվում էին քաղաքական ու տնտեսական շահերով։
5. Քո կարծիքով ի՞նչ հետևանքներ ունեցավ խաչակրաց IV արշավանքը:
Կոստանդնուպոլիսը ավերվեց, Բյուզանդիան թուլացավ, ստեղծվեց Լատինական կայսրությունը։
6. Կա՞ արդյոք կապ խաչակրաց արշավանքների և Բյուզանդական կայսրության անկման միջև:
Այո, խաչակրաց արշավանքները զգալիորեն թուլացրին կայսրությունը և արագացրին նրա անկումը։
ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Փաստերով հիմնավորի՛ր, որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան
կրկին հզորացել էր:
Զարգացավ տնտեսությունը, ուժեղացավ բանակը, ընդլայնվեցին սահմանները, ծաղկեց մշակույթն ու կրթությունը։
2. Ի տարբերություն Արևմտահռոմեական կայսրության՝ Բյուզանդիան գոյություն ունեցավ ևս հազար տարի. ինչո՞ւ դա նրան հաջողվեց:
Ուներ ամուր պետական կառավարման համակարգ, հզոր մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, զարգացած դիվանագիտություն և տնտեսություն։
3. Փորձի՛ր ներկայացնել Բյուզանդական կայսրության անկման պատճառները:
Ներքին պայքարներ, տնտեսական թուլացում, խաչակիրների հարձակումներ, թյուրք սելջուկների և օսմանցիների ճնշում։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
1. Քո կարծիքով ինչո՞ւ են Հուստինիանոսին անվանել «վերջին հռոմեացի
կայսր»։
Քանի որ նա փորձեց վերականգնել Հռոմեական կայսրության հին հզորությունն ու տարածքները։
2. Ներկայացնել Հուստինիանոս I–ի պատմական կերպարը: Պատմական ո՞ր
կերպարների հետ կարող ես համեմատել նրան։ Իսկ Թեոդորա կայսրուհո՞ւն։
Հուստինիանոսը ուժեղ, նպատակասլաց և օրենսդիր կայսր էր, կարելի է համեմատել Օգոստոսի հետ։ Թեոդորան խելացի և ազդեցիկ կայսրուհի էր, որը մեծ դեր ուներ կառավարման մեջ։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հուստինիանոսն իր օրենսգիրքը կազմեց նախկինում ստեղծված օրենքներից,
այլ ոչ թե գրել տվեց նոր օրենքներ։ Գնահատի՛ր նրա այդ մոտեցումը։
Նրա մոտեցումը խելամիտ էր, քանի որ պահպանեց և համակարգեց արդեն փորձված օրենքները։
2. Գնահատի՛ր Բյուզանդիայի դերը համաշխարհային պատմության մեջ։
Բյուզանդիան մեծ դեր ունեցավ իրավունքի, քրիստոնեական մշակույթի, գիտության և եվրոպական քաղաքակրթության ձևավորման մեջ։

Առաջադրանք 3

|ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ/էջ 96/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Հին Ռուսիա (Կիևյան Ռուսիա) — արևելյան սլավոնների պետությունը:
«Ռուսսկայա պրավդա» — ռուսական առաջին գրավոր օրենսգիրքը։
Մեծ իշխան — Հին Ռուսիայում պետության ղեկավարը։
Ռուսաստան — XV–XVI դարերում ստեղծված ռուսական պետությունը։
Ցար — Ռուսաստանում 1547–1721 թթ. պետության ղեկավարի տիտղոսը:
Երկրային ժողով — դասային ներկայացուցչական ժողովը Ռուսաստանում:
Դինաստիական ամուսնություն — արքայատոհմերի միջև ամուսնություն, որի
նպատակը պետությունների փոխհարաբերությունների ստեղծումն է։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Արևելյան սլավոններ — Արևելյան Եվրոպայում ապրող սլավոնական ցեղեր։
Պոլյաններ — արևելյան սլավոնների ցեղերից։
Օլեգ — Նովգորոդի իշխան, Կիևյան Ռուսիայի հիմնադիրը։
Վլադիմիր — Մեծ իշխան. գահակալել է 980–1015 թթ.:
Յարոսլավ Իմաստուն — Մեծ իշխան. գահակալել է 1019 –1054 թթ.։
Իվան Ահեղ — Ռուսաստանի առաջին ցարը. գահակալել է 1533–1584 թթ.։
Ռոմանովների արքայատոհմ — իշխել է Ռուսաստանում 1613–1917 թթ.։
Կիև — Հին Ռուսիայի մայրաքաղաք. այժմ՝ Ուկրաինայի մայրաքաղաքը։
Մոսկվա — ռուսական նշանավոր քաղաք, որի շուրջ միավորվեցին ռուսական
հողերը, և առաջացավ Ռուսաստան պետությունը:
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Մտապատկերում
Պատմական իրադարձությունները հիշելու լավագույն միջոցը դրանց
ժամանակագրական գրառումն է:
1. Նյութն ընթերցելիս լրացրո՛ւ աղյուսակը։ Աղյուսակ 1
Պատասխանել հարցերին

Ո՞րն էր Օլեգի` Կիևը գրավելու պատճառը:
Կիևը կարևոր առևտրական և ռազմավարական կենտրոն էր։ Օլեգը ցանկանում էր միավորել ռուսական հողերը մեկ իշխանություն։
Արդարացնո՞ւմ ես Օլեգի նվաճողական գործողությունը։
Այո, քանի որ նրա քայլը նպաստեց պետության ստեղծմանն ու հզորացմանը։

Ովքե՞ր էին կառավարում Կիևյան պետությունը:
Մեծ իշխանները (Օլեգ, Վլադիմիր, Յարոսլավ Իմաստուն)։

Իսկ ի՞նչը նպաստեց ռուսական պետության հզորացմանը:
Հողերի միավորումը, քրիստոնեության ընդունումը, օրենքների ստեղծումը և արտաքին առևտուրը։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելուց
քանի՞ տարի հետո է այն հաստատվել Հին Ռուսիայում:
Հայաստանում՝ 301 թ., Հին Ռուսիայում՝ 988 թ․ մոտ 687 տարի հետո։

Փորձի՛ր մտաբերել, թե որն է հայերեն թարգմանված առաջին գիրքը,
և որ թվականներին է այն թարգմանվել: Դրանից մոտավորապես որքա՞ն ժամանակ հետո է այն թարգմանվել ռուսերեն:
Աստվածաշունչը V դարու։ Ռուսերեն թարգմանվել է մոտ 9–10-րդ դարերում։

Վերհիշի՛ր քեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Հուստինիանոսի օրենսգիրք Բյուզանդիա։
Պատմական ո՞ր կերպարների հետ կարող ես համեմատել Յարոսլավ Իմաստունին:

Ո՞րն էր Իվան Ահեղի՝ ահաբեկության քաղաքականություն վարելու նպատակը: Ի՞նչ հետևանք ունեցավ այն:
Կենտրոնացնել իշխանությունը, թուլացնել բոյարներին։

Իսկ ինքը հասա՞վ իր նպատակին:
Կարճաժամկետ այո, երկարաժամկետ ոչ։

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ է ցեղային միությունը:
Մի քանի ցեղերի միավորում ընդհանուր կառավարմանը։
2. Որտեղի՞ց է առաջացել «Ռուսիա» անվանումը:
Վարանգների (ռուսների) անվանումից։
3. XIV դարում ովքե՞ր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:
Մոսկվայի իշխանները։
4. Ի՞նչ էր նշանակում «ցար» տիտղոսը: Ովքե՞ր են կրել այդ տիտղոսը:
Կայսերական իշխանություն ունեցող ղեկավար։ Կրել են Իվան Ահեղը և նրա հաջորդները։
5. Մեկնաբանի՛ր «Երկրային ժողով» եզրույթը:
Նույն ընտանիքից սերունդներ, որոնք իշխում են պետությունում։
6. Մեկնաբանի՛ր «արքայատոհմ» եզրույթը: Բե՛ր արքայատոհմի երկու օրինակ:
Օրինակներ՝ Ռոմանովների արքայատոհմ։
7. Քո կարծիքով ինչո՞ւ մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան:
Քանի որ ռուսական իշխանությունները բաժանված էին։
8. Ի՞նչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձրացմանը:
Լավ դիրք, խելացի կառավարում, եկեղեցու աջակցություն
9. Համեմատե՛ք ձեր լրացրած աղյուսակ 1–ը և փոխադարձաբար լրացրե՛ք այն:
10. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ փորձե՛ք.
– գտնել կապեր գրառված դեպքերի միջև,
– ցույց տալ դրանց միջև եղած պատճառահետևանքային կապերը:
11. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ պատասխանե՛ք հարցերին.
– Ո՞ր թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը:
1019-1054 թթ.
– Ե՞րբ է կառավարել Իվան Ահեղը:
1533-1584 թթ.
– Ե՞րբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:
1613 թ.

February 23

Արտաշես Ա էսսե



Հայաստանում Արտաշեսյան թագավորությունը ստեղծվեց մոտ Ք.ա. 189 թվականին, երբ Արտաշես Ա-ը միավորեց հայկական տարածքները և ստեղծեց նոր պետություն։ Նա հիմնեց Արտաշատ մայրաքաղաքը, սահմանեց հողային ու պետական օրենքներ և դրեց ուժեղ կենտրոնացված իշխանության հիմքը։ Նրա ու իր ժառանգների շնորհիվ Հայաստանը դարձավ ավելի կազմակերպված և անվտանգ։ Թագավորները կառուցեցին քաղաքներ, ամրոցներ ու ճանապարհներ։ Այսպես սկսվեց Արտաշեսյան Հայաստանի պատմությունը, որը դարձավ կարևոր ու ազդեցիկ։

Արտաշեսյան թագավորության ժամանակ Հայաստանը սկսեց ուժեղանալ։ Սակայն հետաքրքիր է հասկանալ՝ արդյոք երկիրը հզորացավ միայն թագավորների շնորհիվ, թե նաև արտաքին հանգամանքների պատճառով, որոնք նպաստավոր էին այդ ժամանակ։

Կարծում եմ, որ երկրի հզորացումը տեղի է ունեցել և՛ թագավորների, և՛ նպաստավոր միջազգային իրավիճակի շնորհիվ։ Թագավորների աշխատանքն ու արտաքին պայմանները միասին ստեղծեցին ուժեղ պետություն։ Արտաշես Ա-ը ամրապնդեց երկրի հիմքերը, իսկ նրա ժառանգները շարունակեցին այդ գործը։
Արտաշես Ա-ը խելացի և հեռատես առաջնորդ էր, որը միավորեց հայկական հողերը և դրեց հզոր պետականության ամուր հիմքը։

Արտաշեսյան թագավորները շատ բան արեցին երկրի համար։ Նրանք բանակը ուժեղացրին, ընդունեցին օրենքներ, կառուցեցին ճանապարհներ, ամրոցներ և քաղաքներ։ Օրինակ, Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը դարձավ մեծ ու ազդեցիկ պետություն։

Բայց միայն թագավորների գործը բավարար չէր։ Այդ ժամանակ շատ երկրներ պատերազմների մեջ էին, և Հայաստանը կարողացավ օգտվել այդ իրավիճակից՝ ամրացնելով սահմաններն ու ընդլայնելով իր ազդեցությունը։ Արտաքին կապերը նպաստեցին առևտրի, մշակույթի և գիտելիքի զարգացմանը։

Այսպիսով, Արտաշեսյան թագավորների լավ կառավարումը և աշխարհում տիրող հանգամանքները միասին բերեցին հաջողություն։ Եթե Արտաշես Ա-ը չդներ պետության ամուր հիմքերը, հետագա հզորացումն էլ հնարավոր չէր լինի։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է լավ ղեկավարությունը և ճիշտ պահը հնարավորություններից օգտվելը։

February 23

Հովհաննես Թումանյան:Անգին քարը

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

Ու Սայիդը շարունակեց.

— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։  Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։

Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։

— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ամբոխ – ժողովուրդ։
Անիրավ – անմեղ։
Մարգարե – գուշակ։
Գանգատ – բողոք։
Ալեկոծվել – նեղվել, խռովել։
Թափոր – երթ։
Ամպհովան – հովհանոց։
Շալ – բուրդ։
Կերպաս – բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ:
Բանվածք – հորինվածք։
Հյուծվել – նիհարել։

2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի:
Սայիդին շատ բարի, իմաստուն և մեծահոգի էր։

3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞:
Լավ անունը, հարուստությունը, խելքը և խղճմտանքը։
Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև այս չորսը գանձը մարդուն դարձնում են արժանի․

4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը:
Բոլոր թվարկած գանձերը շատ կարևոր են բայց դրանցից ամենակարևոր գանձը դա խղճմտանքն է, որովհետև եթե մարդը չունի խիղճ, նա չի կարող լինել բարի կամ արդար։

5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:
Հարուն Ալ Ռաշիդը շատ հարուստ և ուժեղ թագավոր էր։ Նա ուներ մեծ պալատ, շատ ծառաներ ու գանձեր։ Բայց նա միշտ կարծում էր, որ ամենակարևորը փողն է։

6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ստեղծագործության ասելիքը այն է, որ հարուստ լինելով չեն որոշում մարդու լավը կամ վատը։

February 23

Առակ

  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
    Այս առակը սովորեցնում է, որ պետք է լինել խելամիտ և հասկացող։ Նա այնպես արեց, որպեսզի նա ազատություն ունենար։ Եթե նա այդ ամբողջը չաներ կմնար այդ առևտրականի մոտ։
  2. Վերնագրի’ր առակը։
    Խելամիտ թռչնակը։

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ: