Հուշագրություն
Կարդա՛ բոլոր հատվածները և գրիր զգացողություններիդ մասին՝Հովհաննես Թումանյանի մասին. պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.
Կարդալով Նվարդ Թումանյանի պատմածը ես Հովհաննես Թումանյանին պատկերացնում եմ որպես շատ բարի և հոգատար հայր։ Նա շատ էր սիրում իր երեխաներին և միշտ փորձում էր նրանց ուրախացնել, երբ հիվանդ էին կամ տխուր։ Նա կարևոր էր համարում գրքեր կարդալը և ասում էր, որ իրենց տունը համալսարան է։ Թումանյանը մարդկանց հաշտեցնող և խաղաղասեր մարդ էր։ Նա ուներ բարի սիրտ և միշտ մտածում էր ուրիշների մասին։ Չնայած իր դժվարություններին նա երբեք չէր բողոքում։ Ինձ համար Հովհաննես Թումանյանը մեծ և լավ մարդ է։