Ածական. գործնական աշխատանք
1․ Դո՛ւրս գրիր ածականները․
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
Հին, լավ, լի, հրաշալիքներով, հաճելի, խորհրդավոր, խելառ․
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:
Փոքրիկ, անդրանիկ, միակ, առաջին։
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
Անճոռնի, վատ, օտարոտի, տհաճ։
2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:”
Հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող – հրաշալի, բնական կոթող
երկինք սլացող – երկնասլաց
մեկուսի լեռների զանգված – մեկուսացված լեռնազանգված
կոնի նմանվող զույգ գագաթներով – կոնաձև զույգ գագաթներով
ժայռերով պատված գագաթ – ժայռապատ գագաթ
հավերժական ձյունով ծածկված – հավերժաձյուն
քարերով ծածկված – քարապատ
ճառագայթի ձև ունեցող ձորակներով – ճառագայթաձև ձորակներով
խոտով առատ արոտներ – խոտառատ արոտներ
գագաթին մոտ մասում – գագաթամերձ մասում
3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվթշնամիներին։ Դոդոշաձուկն էլ սուր բոցմանի սուլիչի ձայն է հանում՝ կարծես թե զուգավորման շրջանում։
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի։ Իհարկե, կան նաև իսկապես համր, փոքրիկ ու անհրապույր ձկներ, որոնց ձայները սարսափազդու չեն։
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Լամանտինը մեծ ու գեղեցիկ կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների ջրահարսերի համար։
Այս չքնաղ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա։ Նա բնակվում է ծովային, ծանծաղ ու ամենատաք ջրերում և սնվում է անվնաս, բացարձակապես բուսական սննդով։
Ապրելու համար նա ընտրել է լայն տարածքներ, նրան կարելի է հանդիպել հասարակածի երկու կողմերում՝ զանազան վայրերում։
4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
Մագելանի արշավախմբի մնացորդները երկարատև ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ խիստ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու։
Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ ամբողջական օր պակասում էր։ Իսկ դա նշանակում էր, որ կրոնական տոները ժամանակին չէին նշվել։
Հավատի կանոններից այդպիսի լուրջ շեղումն այն ժամանակ պատժվում էր։ Բայց փորձառուգիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը։
Ներկայումս նման ժամանակային խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի պայմանական գիծ են անցկացրել։