Քիմիական փորձեր
Այսօր մենք կատարեցինք մի քանի հետաքրքիր քիմիական փորձեր։
Սկզբում մենք խառնեցինք աղն ու ավազը։ Ապա ավելացրինք ջուր, որպեսզի աղը լուծվի, իսկ հետո հեղուկը ֆիլտրեցինք ֆիլտրաթղթի միջոցով։ Ֆիլտրաթղթի վրա մնաց ավազը, իսկ ֆիլտրացիայից ստացված աղաջուրը տաքացրեցինք։ Երբ ջուրը գոլորշիցավ, բաժակի հատակին մնաց աղը։ Այդպես մենք հասկացանք, որ խառնուրդի բաղադրիչները կարելի է բաժանել օգտագործելով լուծելիությունը։
Հետո փորձեցինք խառնել ջուրն և յուղը։ Տեսանք, որ յուղը չի խառնվում ջրին և բարձրանում է վերև։ Երբ ավելացրեցինք գունանյութ, շերտերը դարձան ավելի նկատելի։ Մենք հասկացանք, որ որոշ հեղուկներ չեն խառնվում, քանի որ ունեն տարբեր խիտություն։
Երրորդ փորձի ժամանակ խառնեցինք երկաթե ավազ ու ավազը։ Երբ մագնիսը մոտեցրինք խառնուրդին, երկաթը ձգվեց դեպի մագնիսը, իսկ ավազը մնաց տեղում։ Այսպիսով պարզ դարձավ, որ մագնիսական հատկությունները կարող են օգնել առանձնացնել խառնուրդը։