15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, ամենատպավորիչ թեմաները: Այս ամսվա ընթացքում մենք շատ հետաքրքիր բաներ ուսումնասիրեցինք։ Մասնավորապես, շատ տպավորիչ էր Վանի թագավորության թեման։ Մենք սովորեցինք, թե ինչպես էր առաջացել այս հին պետությունը մ․թ․ա․ դարերում և ինչպիսի կյանք էր տիրում այնտեղ։ Պարզեցինք, որ Վանի թագավորությունում մարդիկ աշխատում էին տարբեր աշխատանքներ, կերտում էին գեղեցիկ շինություններ, և ունեին իրենց սեփական օրենքներն ու ավանդույթները։ Հետաքրքիր էր նաև իմանալ, որ թագավորները որոշում էին, ինչպես զարգացնել պետությունը և պաշտպանել այն դարերի վտանգներից։ Մենք տեսանք, թե ինչպես էին նրանք կառուցում ջրանցքներ, պարսպներ և համատեղ նախագծեր իրականացնում գյուղացու և հանուն պետության համար։
Մեր դասերում խոսեցինք նաև սոցիալական խմբերի մասին. կար թագավոր, զինվոր, հողագործ և վարպետներ։ Թագավորները շատ խելացի էին ու մտածում էին, թե ինչպես իրենք և ժողովուրդը միասին ուժեղանան։ Բացահայտեցինք նաև, թե ինչպիսի մշակույթ ու արվեստ կար Վանի թագավորությունում, ինչպիսիք էին արձանիկները և շինությունները, որոնք այսօր էլ մեզ հետ պատմություն են պատմում։
Ինձ համար ամենատպավորիչը այն է, թե ինչպես փոքր քայլերով Վանի թագավորներ կարողացան պաշտպանել իրենց թագավորությունը։ Թե ինչպես զարգացրեցին տնտեսությունը, ռազմական բանակը և ձեռնարկումները։ Վանի թագավորները եղել են շատ խելացի և իմաստուն։
Գնահատել աշխատանքը -0-10 սանդղակի շրջանակում Ես գնահատում եմ ինձ 8/10.
Վանի թագավորության սոցիալտնտեսական և մշակութային կյանքը /էջ , 45- 50պատմել/
Գրավոր պատասխանել հարցերին.
Ա1 | Հասկացություններ և անուններ Բնութագրի՛ր: Խալդի • Թեյշեբա • Շիվինի բազմաստվածություն • սոցիալական խմբեր (դասեր) • հարեմ Խալդի — Վանի ամենահայտնի աստվածը, պատերազմի և ուժի պաշտամունքով:
Թեյշեբա — Հորդառատության և անձրևի աստված:
Շիվինի — Վանի արևի աստված:
Բազմաստվածություն — Վանում շատ աստվածներ ունեին:
Սոցիալական խմբեր — Մարդիկ բաժանված էին արքաների, զինվորների, գյուղացիների և վարպետների:
Հարեմ — Արքաների ընտանիքի կանանց և մոտավոր անձնակազմի առանձնացված հատվածը:
Ա2 | Հիմնական գաղափարներ ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։ Արգիշտի I և Սարդուրի II արքաները Վանի թագավորությունը ուժեղացրին, քանի որ ստեղծեցին ուժեղ բանակ, վերահսկեցին առևտրային ուղիները և ամրոցներ կառուցեցին: բ. Բացատրի՛ր: Ո ՞րն էր արքաների (կառավարիչների) շահը, երբ պնդում էին, որ իրենց ընտրում են աստվածները։ Արքաները ասում էին, թե աստվածները ընտրեցին նրանց, որպեսզի մարդիկ ավելի վստահ լինեն: գ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞ւ էին առավել կարևոր պաշտոնյաներ համարվում փոխարքաները (մարզերի կառավարիչները) և քրմերը: Փոխարքաները ու քրմերը կարևոր էին, որովհետև նրանք կառավարում էին մարզերը և հոգևոր կյանքը: Ա3 | Քննադատական մտածողություն 1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչի՞ց ենք իմանում մաթեմատիկայի բնագավառում Վանի թագավորության առաջադիմության մասին։ Տուշպայի, Էրեբունիի, Թեյշեբաինիի և այլ բերդաքաղաքների կառուցումը պահանջում էր ճշգրիտ չափումներ, երկրաչափական հաշվարկներ և նախագծում։Մենուայի ջրանցքը (Շամիրամի ջրատար) ցույց է տալիս ջրային հոսքի և թեքության բարդ հաշվարկներ կատարելու կարողությունը՝ գյուղատնտեսական նպատակներով ջուրը հեռավոր վայրերից բերելու համար։ 2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, թագավորության տնտեսական խնդիրների լուծման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ հիմնական առևտրային ուղիների վերահսկումը։ Առևտրային ուղիների վերահսկումը օգնում էր տնտեսությունը զարգացնելու և հարկերը հավաքելու: 3. Համակարգի՛ր տեղեկատվությունը: Ստեղծե՛ք աղյուսակ, որը ցույց կտա Վանի թագավորություն ներմուծվող և այնտեղից արտահանվող հիմնական ապրանքները:
Երկիրը——————— Ներմուծում ———————————Արտահանում
Վ
ներմուծում
արտահանում
Վանի թագավորություն
արծաթ, ոսկի, անասուններ, ձիեր, զարդեր
պղինձ, երկաթ, բրոնզ, հացահատիկ
Ա4 | Պատմական նշանակություն Պատրաստի՛ր Վանի թագավորության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասին պատմող պաստառ՝ ընտրելով քննարկված ոլորտներից մեկը (օր.՝ կրոն, տնտեսություն և այլն)։
Ըստ ձեզ՝ ի՞նչ կարևոր մարդկանց, կրոնական համոզմունքների կամ սոցիալական զարգացումների պետք է ուշադրություն դարձնեն ձեր դասընկերները:
1. Ինչպե՞ս է ասորեստանյան աղբյուրներում կոչվում Վանի թագավորությունը։ ա) Արմենիա բ) Բիայնիլի գ) Ուրարտու դ) Սոմխեթի
2. Վանի թագավորության արքաներն իրենց երկիրը ինչպե՞ս էին կոչում։ ա) Հայասա բ) Բիայնիլի գ) Նաիրի դ) Մուշկի
3. Վան քաղաքի անվանումը առաջացել է՝ ա) Տուշպա քաղաքի անունից բ) Արամու թագավորի անունից գ) Բիայնիլի երկրի անունից դ) Վանա լճի անունից
4. Ո՞ր լճերի ավազաններն էր ընդգրկում Վանի թագավորությունը։ ա) Վանա, Սևանա, Ծղուկ բ) Վանա, Ուրմիա, Սևանա գ) Սևանա, Գոշ, Ուրմիա դ) Ուրմիա, Կասպից, Սևանա
5. Ինչո՞վ էր առանձնահատուկ երկաթի դարը։ ա) Պղնձի օգտագործման աճով բ) Ոսկու լայն կիրառմամբ գ) Գործիքների և զենքերի պատրաստման մեջ երկաթի լայն կիրառմամբ դ) Առաջին անգամ գրի ստեղծմամբ
6. Ո՞վ կառուցեց նոր մայրաքաղաք Տուշպան Վանա լճի ափին։ ա) Արամու բ) Իշպուինի գ) Սարդուրի I դ) Մենուա
7. Վանի թագավորության առաջին հայտնի թագավորը ո՞վ էր, որի մասին հիշատակվում է Սալմանասար III-ի արձանագրությունում։ ա) Սարդուրի I բ) Արամու (Արամեն) գ) Արգիշտի I դ) Ռուսա I
8. Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները նվաճողական արշավանքներ կազմակերպում դեպի Նաիրի երկրներ։ ա) Որպեսզի վերահսկեն աղի հանքերը բ) Որպեսզի տիրանան երկաթի հարուստ հանքավայրերին գ) Որպեսզի տարածեն իրենց կրոնը դ) Որպեսզի նոր մայրաքաղաք կառուցեն Վանում
9. Ո՞ր արքաների օրոք իրականացվեցին լայնածավալ վերափոխություններ՝ բանակի, կրոնի և վարչական համակարգի ոլորտներում։ ա) Արամու և Սարդուրի I բ) Սարդուրի I և Արգիշտի I գ) Իշպուինի և Մենուա դ) Սարդուրի II և Ռուսա I
10. Վանի թագավորության ձևավորման կարևո՛ր հետևանքներից մեկն այն էր, որ ա) Առաջին անգամ ստեղծվեց միասնական հռոմեական պետություն բ) Հայկական լեռնաշխարհը առաջին անգամ քաղաքականապես միավորվեց գ) Ասորեստանը գրավեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը դ) Անձամբ շամիրամը կառուցեց բոլոր ամրոցները
Պատասխանել հարցերին.
Ի՞նչ աշխարհագրական տարածքներ էր ընդգրկում Վանի թագավորությունը (լճեր, լեռնաշխարհի որ հատվածներ)։ Վանի թագավորությունը ընդգրկում էր Վանա, Ուրմիա և Սևանա լճերի ավազանները և Հայկական լեռնաշխարհի մեծ մասը։
Բացատրի՛ր, թե ինչ է «Երկաթի դար» հասկացությունը և ինչու էր երկաթի լայն կիրառումը այնքան կարևոր Վանի թագավորության համար։ «Երկաթի դար» նշանակում է, երբ մարդիկ սկսեցին շատ օգտագործել երկաթ՝ զենքերի, գործիքների և շինարարության համար։
Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները ձգտում վերահսկել Նաիրի երկրների երկաթի հանքավայրերը և ինչ հետևանքներ ուներ դա տարածաշրջանի համար։ սորեստանյան թագավորները ուզում էին վերահսկել Նաիրի երկրների երկաթի հանքերը, որովհետև այդ հանքերը կարևոր էին զենք ու գործիք պատրաստելու համար։
Ինչպե՞ս էր երկաթյա զենքերի կիրառումը նպաստում Վանի թագավորության ռազմական հզորացմանը։ Երկաթյա զենքերի օգտագործումը օգնում էր Վանի բանակին պաշտպանվել ու հարձակվել, ինչի պատճառով երկիրը ուժեղ էր ու անվնաս։
Ո՞վ է Վանի թագավորության առաջին հայտնի արքան, և ինչ աղբյուրում է հիշատակվում նրա անունը ։ Վանի թագավորության առաջին հայտնի արքան Արամուն էր, և նրա անունը հիշատակվում է Սալմանասար III-ի արձանագրություններում։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ նոր մայրաքաղաք հիմնել Արամուի թագավորանիստ քաղաքի՝ Արզաշքունի ավերումից հետո, և ո՞վ իրականացրեց այդ ծրագիրը։ Արամուի ավերված մայրաքաղաքի փոխարեն անհրաժեշտ էր նոր մայրաքաղաք ստեղծել՝ ավելի լավ պաշտպանված ու կազմակերպված, և դա Իշպուինին իրականացրեց՝ կառուցելով Տուշպա քաղաքը Վանա լճի ափին։
Ինչ տնտեսական, ռազմական, կրոնական բարեփոխումներ իրականացրեցին Իշպուինին և Մենուան Վանի թագավորությունում։ Իշպուինին և Մենուան արեցին տնտեսական բարեփոխումներ, զարգացրին բանակը և միասնական կրոն հաստատեցին Վանի թագավորությունում, որպեսզի երկիրը միավորված ու ուժեղ լինի։
Բացատրի՛ր, թե ինչ նշանակություն ուներ Խալդի աստծո պաշտամունքը և միասնական պետակական կրոնի հաստատումը Վանի թագավորության համար։ Խալդի աստծո պաշտամունքը և միասնական կրոնը օգնում էին մարդկանց միավորվել և միասին պաշտպանել երկիրը։
Ներկայացրու՜, թե ինչ միջոցներ էին ձեռնարկում Վանի արքաները պետության սահմանները կայունացնելու և հաղորդակցական ուղիները կազմակերպելու համար ։ Վանի արքաները հզոր ամրոցներ կառուցեցին, ճանապարհներ և հաղորդակցական ուղիներ կազմակերպեցին, որպեսզի սահմանները պաշտպանված լինեն և առևտուրը հեշտ լինի։
Ինչո՞վ էր պայմանավորված նվաճված ժողովուրդների զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունը և ի՞նչ խնդիրներ էր այն լուծում Վանի թագավորության համար։ Նվաճված ժողովուրդներին վերաբնակեցրին, որպեսզի մարդիկ ավելի հեշտ կառավարեն տարածքները և խուսափեն ապստամբություններից։
Քանի՞ և ինչպիսի՞ սոցիալական խմբերից էր հիմնականում բաղկացած Վանի թագավորության հասարակությունը, և ո՞րն էր արքայի դիրքը այդ համակարգում։ Վանի հասարակությունը բաղկացած էր երեք հիմնական խմբից՝ արքա, զինվորներ և գյուղացիք, իսկ արքան ամենաազգի ու հզորն էր։
Ինչպե՞ս էր Վանի թագավորությունը օգտվում իր աշխարհագրական դիրքից միջազգային առևտրի կազմակերպման և վերահսկման համար ։ Վանի երկրամասը լավ դիրքում էր, որովհետև կարող էին վերահսկել առևտրային ուղիները և միջազգային առևտուր անել։
Ի՞նչ պատմական նշանակություն ունի Վանի թագավորության ձևավորումն ու զարգացումը հայ ժողովրդի պետականության և ինքնության պատմության տեսանկյունից։ Վանի թագավորության ձևավորումը և զարգացումը կարևոր է հայ ժողովրդի պետականության ու ինքնության համար, որովհետև առաջին անգամ երկիրը միասնական դարձավ ու կարողացավ պաշտպանել իր տարածքը։
Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը էջ , 36-37 պատմել, էջ
Պատասխանել հարցերի.
Ա1 | Հասկացություններ և անուններ Բնութագրի՛ր: Բիայնիլի-Ուրարտու • Տուշպա • Սալմանասար III • Սարդուրի I • Իշպուինի • Մենուա Երկաթի դար • Սեպագիր • Վերափոխություն
Բիայնիլի / Ուրարտու – Վանի թագավորության հնագույն անվանումը։
Տուշպա – Վանի թագավորության մայրաքաղաքը։
Սալմանասար III – Ասորեստանի արքա, որը հիշատակել է Ուրարտուն։
Սարդուրի I – Վանի թագավորության հիմնադիր արքան։
Իշպուինի – Սարդուրի I-ի որդին, զարգացրել է պետությունը։
Մենուա – ուժեղ արքա, կառուցել է ջրանցքներ, ամրոցներ։
Երկաթի դար – ժամանակաշրջան, երբ սկսեցին լայն օգտագործել երկաթը։
Սեպագիր – սեպաձև նշաններով հին գրի տեսակ։
Վերափոխություն – մեծ փոփոխություն, բարեփոխում պետության մեջ։
Ա2 | Հիմնական գաղափարներ ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։ Վանի թագավորությունը ստեղծվել է մ․թ․ա․ 9-րդ դարում։ Այն նաև կոչվել է Ուրարտու կամ Բիայնիլի։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում Երկաթը օգտագործում էին զենքեր ու գործիքներ պատրաստելու համար, որն ուժեղացրեց բանակը և զարգացրց տնտեսությունը։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։ Նրանք կառուցեցին քաղաքներ, ամրոցներ, ջրանցքներ, ստեղծեցին մեծ և ուժեղ բանակ, որպեսզի այն ուժեղ լինի։
Ա3 | Քննադատական մտածողություն 1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար։ Նոր մայրաքաղաք – ավելի ուժեղ կառավարություն
Բանակի զարգացում – ավելի լավ պաշտպանություն
Սեպագիր – օրենքների և պատմության գրանցում
Կրոնի միավորում – մարդիկ ավելի միասնական էին
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին: Ուժեղ բանակով, լավ, ուժեղ պետությամբ և ամրոցների կառուցմամբ։
3. Գնահատի՛ր։ Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու։ Բանակի ամրապնդումը, որովհետև առանց հզոր բանակի պետությունը չէր կարող գոյատևել։
4.Պատկերացրե՛ք, որ դուք Վանի թագավորության արքաներից մեկն եք։ Ընտրե՛ք այս բաժնում քննարկված խնդիրներից մեկը, որի ուղղությամբ վերափոխություններ եք ծրագրել։ Պատրաստե՛ք պաստառ, որով կհիմնավորեք ձեր ձեռնարկած վերափոխությունների դրական և հեռանկարային լինելը։
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ այդ ժամանակներում վերափոխությունները դրական ազդեցություն ունենային հասարակության բոլոր շերտերի համար (յուրաքանչյուր շերտի համար հիմնավորեք առանձին)։
Վանի թագավորության ժամանակ կատարած վերափոխությունները օգտակար էին արքաների, զինվորների և առևտրականների համար, բայց դժվար էին գյուղացիների և սովորական մարդկանց համար։
Առաջադրանք 2
Վանի թագավորության վերելքն ու անկումը/ պատմել էջ 39-44/
Գրավոր պատասխանել.
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Արգիշտի I • Սարդուրի II • Ռուսա I • Սարգոն II • Էրեբունի • Մուսասիր
Կայսրություն • Բեհիսթունյան արձանագրություն
Արգիշտի I – Վանի թագավորության արքա, որը հիմնադրել է Էրեբունի քաղաք-ամրոցը։
Սարդուրի II – արքա, որը մեծացրել է թագավորության տարածքը։
Ռուսա I – Ուրարտուի արքա, որը պաշտպանել է երկիրը Ասորեստանից։
Սարգոն II – Ասորեստանի արքա, որը նվաճել է Մուսասիր քաղաքը։
Էրեբունի – Վանի թագավորության կարևոր ամրոց-քաղաք։
Մուսասիր – Ուրարտուի կարևոր կրոնական կենտրոն, որտեղ կանգնած էր Խալդիի տաճարը։
Կայսրություն – մեծ և հզոր պետություն, որը կառավարում է տարբեր երկրներ և ժողովուրդներ։
Ա2 | Հիմնական գաղափարներ ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը երածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։ Արգիշտի I և Սարդուրի II արքաներին հաջողվեց երկիրը դարձնել ուժեղ, որովհետև նրանք ստեղծեցին մեծ բանակ, կառուցեցին նոր քաղաքներ ու ամրոցներ, զարգացրեցին տնտեսությունը։ բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտծրագրում դրանք։
գ. Բացատրի՛ր: Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը։ Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը ամենամեծ կորուստն էր, որովհետև Մուսասիրում գտնվում էր Խալդիի գլխավոր տաճարը, և կրոնական, և քաղաքական կորուստ էր թագավորության համար։ Ա3 | Քննադատական մտածողություն։ 1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը։ Վանի արքաները մարդիկ տեղափոխում էին, որպեսզի նոր տարածքները ուժեղացնեին և ավելի հեշտ կառավարեն երկրի տարբեր մասերը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ Ասորեստանի համար փոքրասիական երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից զրկվելը։ Եթե Ասորեստանը չէր վերահսկում մետաղների հանքերը և առևտրային ուղիները, նրանք կորցնում էին փող։
3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Վանի թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները։ Վանի թագավորության անկման պատճառները ներքինից՝ իշխողների մահը ու պայքարները, արտաքինից՝ Ասորեստանի հարձակումներն էին։
Ա4 | Փաստարկում և հիմնավորում Պատկերացրո՛ւ, որ դու Վանի թագավորության սպարապետն ես, որն Արգիշտի արքային պետք է համոզի դեպի արևմուտք ռազմարշավի կարևորությունը։ Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո ծրագրի թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական կարևորությունը։ Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։ Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը կարող էին աջակցել։ Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորիր առանձին)։